Շաբաթ օրը, երբ Ռուսաստանի հավաքականը տանջվելով խաղում էր Հայաստանի հետ (հանդիպումն այդպես էլ ոչ-ոքի ավարտվեց), երկրպագուները Դիկ Ադվոկատի նկարով պաստառ բարձրացրին, որի վրա գրված էր «Անիծվի այն օրը, երբ ես նստեցի այս փոշեկուլի ղեկին» The Guardian-ի կայքի բլոգում գրում է հայտնի մարզական լրագրող Ջոնաթան Ուիլսոնը:
«Սակայն օպտիմիզմը շուտով խարխլվեց»,- գրում է նա` հիշեցնելով աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյօֆ-ում Սլովենիայից կրած պարտությունը:
«Եթե չհաշվենք Դուբլինում Իռլանդիայի հավաքականի նկատմամբ տարած 2:3 հաշվով հաղթանակը, ապա ռուսներն ընդհանուր առմամբ իներտություն են ցուցաբերում «Եվրո-2012»-ի ընտրական փուլում և Սլովակիայի ու Իռլանդիայի հետ հավասար են ընթանում: Ինքին, թվում է` այդքան էլ վատ արդյունք չէ, սակայն Իրանից և Բելգիայից կրած պարտությունները ուժգնացնում են ճնշումն Ադվոկատի նկատմամբ»,- ասվում է հոդվածում:








































