«Ֆերրարի»-ն 2013թ. մրցաշրջանի բոլիդը կներկայացնի փետրվարի 5-ին՝ նախամրցաշրջանային առաջին փորձարկման ժամանակ:
Autosprint-ը տեղեկացնում է, որ բոլիդը կկրի F2013 անվանումը: Բոլիդի առաջին լուսանկարները կհրապարակվեն համացանցում, այնուհետև տեղի կունենա մեքենայի ներկայացման արարողությունը:
«Տոռո Ռոսսո»-ն ու «Ուիլիամս»-ը նույնպես իրենց նոր բոլիդները կներկայացնեն փորձարկումների առաջին օրը՝ փետրվարի 5-ին: