Երեկ «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը ելույթ է ունեցել Սիրիայի խորհրդարանում, որտեղ անդրադարձել է երկրում վերջին շաբաթներին տեղի ունեցող հուզումներին, ինչպես նաև ճգնաժամը հաղթահարելու ուղիներին:
Սակայն ամենամեծ հիասթափությունը Սիրիայում առաջ է եկել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Բաշար Ալ-Ասադը չեղյալ չի համարել մոտ 50 տարի առաջ երկրում գործողության մեջ դրված արտակարգ դրության պայմանների օրենսդրությունը: Սիրիայի նախագահի ելույթից հետո երկրի հյուսիսում կրկին տեղի են ունեցել բախումներ: Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց «Ազատություն» կարգախոսով: Ականատեսների վկայությամբ` ոստիկանությունը սկսել է օդ կրակել` ստիպելով մարդկանց հեռանալ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ից Սիրիայում սկսված հակակառավարական ելույթների ժամանակ զոհվել է 60-120 մարդ: Ցուցարարները պահանջել են քաղաքական բարեփոխումների իրականացում և մարդու իրավունքների հարգում:








































