ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողության ավելի խիստ միջոցներ կձեռնարկվեն, քան միայն «ալիքային» և բազմակի լիցքավորվող հրազենի արգելքը։ Այս մասին գրում է Washington Post-ը։
Հրազեն գնել բոլոր ցանկացողները ոչ միան պետք է թույլատրեն հետազոտել իրենց հոգեկան առողջության վիճակը, այլև՝ ամբողջ կենսագրությունը։
Նյութաունյան դպրոցի ողբերգական դեպքերից հետո հիմնված հատուկ հանձնաժողովը, որը ղեկավարում է փոխնախագահ Ջո Բայդենը, կվերանայի դպրոցի մոտ զենք կրողների պատժի խստացման հարցը և անչափահասներին զենք կրել թույլատրող ծնողներին պատժելու որոշումներ կընդունի։










































