Հունվարի 6-ին, ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից 19-ամյա աղջիկը փորձում է ցած նետվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Ոստիկանության և քաղաքացիների ջանքերի շնորհիվ հաջողվել է կանխել ինքնասպանությունը: Աղջկան տեղափոխել են Արաբկիրի ոստիկանության բաժին:











































