«Մաքլարեն»-ը զգուշացրել է «Ֆերարի»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյին, որ վերջինս քիչ ժամանակ ունի անգլիական թիմ տեղափոխության որոշում կայացնելու համար: Այդ մասին հայտնում է motorsport.com-ը:
Իսպանացուն վերջնաժամկետ է ներկայացվել և նա պետք է որոշում կայացնի, թե որ թիմի կազմում է ցանկանում ելույթ ունենալ հաջորդ մրցաշրջանում:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Ալոնսոն համաձայնության է հասել «Մաքլարեն»-ի հետ, սակայն պայմանագրի որոշ մանրամասներ դեռ պետք է քննարկվեն: Հիշեցնենք` «Ֆերարի»-ի հետ ավտոարշավորդի պայմանագրի ժամկետը լրանալու է հաջորդ տարի: