«Ֆերարի»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն հերքել է տեղեկատվությունը, որ արդեն պայմանագիր է ստորագրել «Մաքլարեն»-ի հետ: Իսպանացու խոսքերով՝ ինքը դեռ չի կողմնորոշվել ապագայի հարցում:
«Դեռ ոչինչ հայտնի չէ: Դեռ մտածում եմ՝ որ որոշումն է լավագույնը, չնայած՝ պատկերացումներ ունեմ ապագայիս հետ կապված»,- իսպանացու խոսքերը մեջբերում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ իսպանական Marca պարբերականը երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ Ալոնսոն պայմանագիր է կնքել «Մաքլարեն»-ի հետ: