«ՆԱՏՕ-ի առջև ծառացած է մեծ մարտահրավեր, ՆԱՏՕ-ի գործողությունները Լիբիայում կարող են դիտվել, որպես ագրեսիվ քայլ և միջամտույթուն անկախ երկրի ներքին խնդիրներին: Ահա թե ինչու ՄԱԿ-ի որոշումը շատ կարևոր է այս հարցում ՆԱՏՕ-ի համար միջազգային հանրության առջև իրեն արդարացնելու համար»,-անդրադառնալով ՆԱՏՕ-ի` Լիբիայում ռազմական գործողությունները ծավալելու ծրագրին` «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Սակայն մյուս կողմից, ՄԱԿ-ի որոշումը չի փրկի ՆԱՏՕ-ի հեղինակությունը և չի ազատի նրան պատասխանատվությունից: Կիրակոսյանի գնահատմամբ, պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է գործողություններ սկսել Լիբիայում, միևնույն ժամանակ ոչինչ չի անում Յեմենում, Բեհրանում կամ Սուդանում: ՆԱՏՕ-ն նույնիսկ չի ավարտել իր գործողությունները Աֆղանստանում»,-ասում է քաղաքագետը:










































