Սիրիական պետական հեռուստատեսությունը հաղորդել է Իրանից Սիրիա գազամուղի կառուցման մտադրության մասին: Գազամուղով իրանական գազը Սիրիա կհասնի Իրաքի տարածքով:
Գազամուղի շինարարությունը հավանության է արժանացել իսլամական հեղափոխության հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեի կողմից: Դրա շինարարության համար ներդրվել է 10 մլրդ դոլար: Սիրիան և Իրաքը ամեն օր կստանան որոշակի քանակությամբ գազ:
Գազմուղի ընդհանուր երկարությունը 1500 կմ է: Նախագծի առաջին հատվածի կառուցումը սկսվել է անցած տարվա նոյեմբերին:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ գազամուղի կառուցումը կավարտվի 2013թ.-ի երկրորդ կեսին:











































