Wednesday, 24 04 2024
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել

Հայաստանում դասական իմաստով չի կայացել անկախ մամուլի ինստիտուտը

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի փորձագետ Գեղամ Բաղդասարյանը


Պարոն Բաղդասարյան, վերջին տարիներին ԶԼՄ փորձագետները պարբերաբար անցկացրել են հետազոտություններ` պարզելու լրատվամիջոցների վարկանիշները: Փորձե՞լ եք հետաքրքրվել, թե ի՞նչ վարկանիշ ունեն հեռուստաընկերությունները:


Ցավոք սրտի, այսօր Հայաստանում լրատվամիջոցների լիարժեք վարկանշման հնարավորություններ չկան, մնում է հուսալ, որ մոտ ապագայում կլինեն նման հնարավորություններ ու ցանկություն։ Իսկ այսօր ստիպված ենք լինում առկա ոչ լիարժեք հետազոտություններին հավելել հանրային տրամադրությունների սեփական ընկալումը` կարծիք կազմելու համար այս կամ այն լրատվամիջոցի հեղինակության մասին։


Երևի առանձնակի վիճաբանությունների տեղիք չտա այն պնդումը, որ հեռուստատեսության դերն էականորեն նվազում է։ Սա արդյունք է իշխանությունների կողմից տեղեկատվական դաշտի սույն սեգմենտի տոտալ վերահսկողության։ Իշխանությունն այնքան է հեղինակազրկել այդ ռեսուրսը, որ այն այլևս դադարում է հանրային գիտակցությունը որոշող լծակ լինել, քանի որ կորցրել է արժանահավատությունն ու վստահարժանությունը, այլ կերպ` դրանց արդեն քչերն են հավատում, իսկ առանց հավատի որոշակի դոզայի դրանք իմաստազուրկ են։ Ասել կուզեմ, որ իշխանությունը հեռուստաընկերությունների տոտալ վերահսկողությունն իրականացնում է դրանց որակի ու վստահության հաշվին։ Սա այն երկսայր սուրն է, որի վտանգը զգալու է նաև իշխանությունը։


Այս պարագայում ինքնուրույնության ու ազատության անգամ փոքր չափաբաժինը կարող է հանգեցնել որևէ հեռուստաընկերության շահեկան վիճակի։ «Երկիրեդիայի» օրինակն այս առումով բավականին ուսուցողական է։


– Տեսակետ կա, որ ինտերնետը հաղթել է հեռուստաընկերություններին: Ըստ Ձեզ` Հայաստանում իր հասանելիությամբ և մատչելիությամբ լրատվական կայքերն ունե՞ն բավարար ազդեցություն հասարակական կարծիքի ձևավորման վրա:


– Ինտերնետը չի հաղթել հեռուստաընկերություններին, կամ` դեռ չի հաղթել, բայց այդ ճանապարհին է։ Այսօր լրատվության այլընտրանքային ռեսուրսների, նոր տեխնոլոգիաների անկասելի ընթացքն այնպես է փոխում իրավիճակը, որ հեռուստատեսության դերն էականորեն նվազում է։ Բայց սա գիտակցում է նաև իշխանությունը և մտնում է ինտերնետ` կամա թե ակամա երիցս կարևորելով դրա դերը։ Չեմ ասում, թե «տիտանների մարտը» ինտերնետում է լինելու, և կամ` որ այստեղ է վճռվելու երկրի վաղվա օրը, բայց որ ինտերնետը լուրջ, շատ լուրջ հանրային գործիք է դառնում` դա արդեն իսկ միանշանակ է։ Այս պարագայում հեռուստաընկերությունները ստիպված են լինելու փոխվել, ճարահատ պիտի փոխվեն կամ էլ լիովին վերածվեն զվարճանքի օբյեկտի` կամովին հրաժարվելով հանրային գիտակցություն ձևավորող գործիք լինելուց։ Բայց դա կլինի ոչ թե այսօր, այլ վաղը, երբ ինտերնետի հասանելիության ու մատչելիության աստիճանը կհասնի «կրիտիկական մասսայի»։


– Օրերս Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցում արձանագրվել է.  «Նորմալ քաղաքական միջավայրում քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցները առանցքային դեր են խաղում կոռուպցիայի դեմ պայքարում: Մինչդեռ հետխորհրդային պետությունների մեծ մասում դրանք անգործության են մատնված: Քաղաքական իշխանությունը, պետական կառույցները ուժասպառության են հասցրել այդ ինստիտուտները, ինչը վատ է և՛ ողջ հասարակության, և՛ առանձին քաղաքացու համար»: Ըստ Ձեզ, Հայաստանում լրատվամիջոցներն ունե՞ն ազատություն` պայքարելու կոռուպցիոն երևույթների դեմ, թե՞ դարձել են քաղաքական համակարգի մաս:


– Չեմ կարծում, թե կարելի է ընդհանրական խոսել հայաստանյան լրատվամիջոցների մասին, քանի որ տեղեկատվական դաշտի տարբեր սեգմենտներ կան, դրանք էլ իրենց հերթին բավականին բազմաբղետ են։ Բնականաբար, կոռուպցիայի դեմ պայքարից «ազատված» են իշխանական և իշխանամետ մամուլը, և մենք կարող ենք նկատի ունենալ անկախ կամ գոնե իշխանությունից անկախ լրատվամիջոցներին, որոնք էլ մեր պարագայում իրենց վրա են վերցնում կոռուպցիայի դեմ պայքարելու բեռը, որը չափազանց ծանր է նրանց համար` այն իմաստով, որ Հայաստանում դասական առումով դեռ չի կայացել անկախ մամուլի ինստիտուտը։ Որքան կայացած լինի այս ինստիտուտը, այնքան արդյունավետ կլինի կոռուպցիայի դեմ պայքարը։ Բայց անկախ մամուլն ինքնըստինքյան չի կայանում, նման սովորություն չունի։ Մինչև ազատ մրցակցություն չլինի հասարակական-քաղաքական ու տնտեսական դաշտերում, մինչև չկայանա միջին խավը, մինչև չլինեն իրապես շուկայական հարաբերություններ` անկախ մամուլի ինստիտուտը չի կայանա։ Ասածս չի նշանակում, որ պիտի սպասել մինչև ձևավորվի նման միջավայր։ Որովհետև նման միջավայրն էլ իր հերթին չի ստեղծվի առանց տեղեկատվական աջակցության։ Ահա սֆինքսյան այս առեղծվածը պիտի կարողանանք լուծել։


– Քաղաքացիական օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններից հետո մի շարք գործարարներ փորձում են դատարաններում իրենց պատիվն ու արժանապատվությունը «փրկել»` լրատվամիջոցներին սնանկացնելով: Բանն այնտեղ է հասել, որ նույնիսկ թերթերից մեկի գլխավոր խմբագիրը դատի է տվել իր գործընկերներից մեկին` պահանջելով նյութական փոխհատուցում իր պատվին և արժանապատվությանը հասցրած վնասի համար: Ձեր կարծիքով, ինչի՞ կարող է հասցնել այս գործընթացը: Չե՞ք կարծում, որ այսպիսով կա՛մ կհաստատվի գրաքննություն, կա՛մ էլ որոշ ազատ լրատվամիջոցներ ուղղակի դուրս կմղվեն դաշտից:


– Ինչ խոսք, սա գրաքննության ժամանակակից տեսակ է։ Բայց այստեղ երկակի վերաբերմունք ունեմ։ Մեկը` սկզբունքային-համակարգային, մյուսը` հայաստանյան պայմաններից բխած։ Ներկայիս անհավասար պայմաններում լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող ցանկացած քայլ պիտի հանրային պարսավանքի արժանանա, քանի որ լրատվամիջոցներից ենթադրյալ վնասը համադրելի չէ այն ահռելի վնասի հետ, որ հանրությանը տվել ու տալիս են լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակողները։


Երբ երկրում կլինեն հավասար հնարավորություններ ու կապահովվի արդար մրցակցություն ամենուր, այդ թվում` և մեր ոլորտում, այն ժամանակ արդեն կարելի է անվերապահ սկզբունքային մոտեցում ցուցաբերել լրատվամիջոցների գործունեության նկատմամբ, թեև արդեն այսօր չէր խանգարի մտորել պրոֆեսիոնալ էթիկայի մասին։ Մենք պիտի ունենանք արհեստավարժ ու պատասխանատու լրագրողներ ու լրատվամիջոցներ։ Հավասար պայմանների պարագայում չի լինելու լրատվամիջոցներին տրված հանրային համակրանքի այն «կրեդիտը», որ կա այսօր։ Այն ժամանակ լինելու է ամենաիսկական պահանջատիրություն, ինչը լավ երևույթ է և ինչին պիտի պատրաստ լինել։


– Մամուլի աջակցմանը ծառայող տարբեր կազմակերպությունները և ակումբները որքանո՞վ են նպաստել ազատ մամուլի կայացմանը:


– Լրագրողական կազմակերպությունները զգալի գործ են արել այս առումով։ Ճիշտ է, այստեղ, ինչպես և տեղեկատվական դաշտին, դժվար է ընդհանրական գնահատական տալը, քանի որ այս սեգմենտն էլ է որոշակի չափով բազմաբղետ։ Տարբեր կազմակերպություններ տարբեր աշխատաոճ ունեն և ոչ միշտ են նույն նպատակները հետապնդում։ Համենայնդեպս, ուրախալի է, որ կան մի շարք լրագրողական կազմակերպություններ, որոնց գործունեությունն անվերապահորեն միտված է տեղեկատվական դաշտի արդիականացմանն ու «քաղաքակրթմանը», ինչն էլ, վերջին հաշվով, միտված է երկրի զարգացմանը։ Կարծում եմ` հանրության համար տեսանելի են Երևանի մամուլի ակումբի և գործընկեր կազմակերպությունների ջանքերը։ Լրագրողական կազմակերպությունների գործունեությունը միտված է արդիական այնպիսի լրատվամիջոցների կայացմանը նպաստելուն, որոնք էլ ի զորու կլինեն կարևոր դեր խաղալու երկրի կյանքում։ Բայց սա, ինչպես արդեն խոսեցինք, բավականին բարդ ու բազմաշերտ գործընթաց է։


– Մի քանի ամիս է, ինչ ստեղծվել է «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը: Չնայած «Ա1+»-ին եթեր չտրամադրվեց, այդ հիմնադրամը շարունակում է գործել: Ձեր կարծիքով, որքանո՞վ է այդ գաղափարն ընկալելի մեր հասարակության մեջ և ի՞նչ արդյունքներ կարող է տալ:


– Ինքս էլ մեծ հետաքրքրությամբ հետևում եմ այս գործընթացին և հանրային արձագանքներին: Հանրային մասնակցության ու շահագրգռվածության այսօրվա մակարդակն արդեն իսկ ձեռքբերում է, ուստի երիցս գնահատելի են կազմակերպիչների ջանքերը: Միևնույն ժամանակ, լուրջ արդյունքներ կարելի է ակնկալել ավելի մեծ մասնակցության պարագայում: Հուսով եմ` այդպես էլ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում