Tuesday, 09 06 2026
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում

Balyoz ռազմական հեղաշրջման գործը հասավ Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Թուրքական Yeni Çağ թերթի փոխանցմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել է 3 թուրք բարձրաստիճան զինվորականների հայցն ընդդեմ թուրքական պետության:

Նրանք ձերբակալվել էին Balyoz («Կռան») ռազմական հեղաշրջման շրջանակներում, քանի որ նրանց անունները շոշափվում էին Balyoz-ի բաղկացուցիչ մասերից մեկը հանդիսացող «Սուգա» պլանում:

Խոսքը Թուրքիայի ռազմածովային ուժերի ձերբակալված ծովակալներ Ջեմ Գյուրդենիզի, Ջեմ Ազիզ Չաքմաքի և Ալի Սեմիհ Չեթինի մասին է, որոնք իրենց փաստաբանների միջոցով ՄԻԵԴ էին դիմել 2010 թվականի սեպտեմբերի 3-ին` գտնելով, որ իրենց ձերբակալությունն ընթացել է ապօրինի ճանապարհով:

Դեկտեմբերի 9-ին ՄԻԵԴ-ը ծովակալների փաստաբաններից պահանջել էր «Սուգա» պլանի հետ կապված փաստաթղթերը, որոնց ստացումից ու ուսումնասիրումից հետո էլ որոշում է կայացվել ընդունել թուրք ծովակալների դատական հայցը:

Նշվում է, որ եթե ՄԻԵԴ-ը բավարարի նրանց հայցը, ապա բացառված չէ, որ Balyoz-ի գործով մյուս կասկածյալների ձերբակալման գործընթացն էլ ճանաչվի ապօրինի:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 20-ին թուրքական Taraf թերթը հրապարակեց 2003 թվականին պլանավորված Balyoz ռազմական հեղաշրջման պլանի մանրամասների վերաբերյալ մի հոդված: Այդ պլանը հավանության էր արժանացել զինված ուժերի 162 սպաների, այդ թվում նաև` 29 գեներալների հանդիպման ժամանակ:

Balyoz-ի նպատակներին հասնելու համար մշակվել էին «Չարշաֆ», «Սաքալ», «Օռաժ» և «Սուգա» գործողությունները: «Չարշաֆ» գործողության պլանում առկա էր Ժանդարմերիայի կապիտան Հյուսեյին Թոփուզի, իսկ «Սաքալ» պլանում` Ժանդարմերիայի մայոր Հյուսեյին Օզչոբանի ստորագրությունը: Այս երկու գործողությունները նախատեսում էին հարձակումներ իրականացնել ստամբուլյան մզկիթների վրա: Ընդ որում՝ «Չարշաֆը» դա պլանավորել էր Ֆաթիհ մզկիթի, իսկ «Սաքալը»` Բեյազըթի դեմ:

Ինչ վերաբերում է «Օռաժ» գործողությանը, ապա դա ստորագրել է Իբրահիմ Ֆըրթընան: Դրա համաձայն` թուրքական կործանիչը պետք է ներխուժեր հունական օդային տարածք` դրանով իսկ օդային մարտ հրահրելով այդ երկրի ռազմաօդային ուժերի հետ:

Մարտի արդյունքում հունական ռազմաօդային ուժերը պետք է ցած գցեին թուրքական կործանիչը: Եթե չհաջողվեր նման կերպ Հունաստանին դրդել դիմելու ուժային քայլերի, ապա թուրքական վերստեղծված «հատուկ նշանակության նավատորմն» ինքը պետք է վայր գցեր սեփական կործանիչը և դրանում մեղադրեր Հունաստանին:

«Սուգա» պլանը ստորագրել է ռազմածովային ուժերի հրամանատար Օզդեն Օրնեքը: Սա նույնպես առնչվում էր Էգեյան ծովում ստեղծվելիք լարվածությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում