Տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտում 2010թ. արտահանման ծավալները 2008թ. նկատմամբ նվազել են 16%-ով: Սա երևում է «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ 2010» զեկույցից: Եթե 2008-ին արտահանվել է 69.4 մլն ԱՄՆ դոլարի ծառայություն, ապա 2010-ին այդ թիվը կազմել է 58.2 մլն ԱՄՆ դոլար:
Սակայն ՀՀ ներսում ոլորտի վաճառած ծառայություններից հասույթը (շրջանառությունը) աճել է: 2008թ-ի 41.9 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն 2010թ. տեղական շուկայում ոլորտի շրջանառությունը կազմել է 90.7 մլն ԱՄն դոլար: