«Պեկինյան մարդը», որը հայտնաբերվել էր 1923թ. ու ապրել է 750-200 հազար տարի առաջ, կրել է հագուստ, կարողացել է կրակ վառել ու շինարարության ժամանակ գերաններ է օգտագործել:
Գիտնականները նման եզրակացության են եկել՝ վերստին ուսումնասիրելով Չինաստանի քարայրներից մեկը, որտեղ հայտնաբերվել էին «պեկինյան մարդու» մնացորդները, հայտնում է diver-sant.ru կայքը:
Հնագույն մարդու հետքերը ապշեցրել են չինացի գիտնականներին, որոնք պնդում են, որ բազմադարյա «հյուրասենյակում» իրենք հայտնաբերել են անգամ յուրօրինակ «բուխարի»:
Ինչպես ենթադրում են հետազոտողները, «պեկինյան մարդը» կարողացել է զենք պատրաստել՝ փայտին ամրացնելով քարե վերջավորություն: Նման եզրակացությունները այդ բացահայտումը ավելի նշանակալից են դարձնում, քանի որ վկայում են, որ հնագույն մարդիկ ունեցել են ավելի բարձր ինտելեկտ, քան ավելի վաղ կարծում էին:










































