2012-ի արդյունքներով՝ զբոսաշրջիկների համար ամենաթանկը կլինի ԱՄԷ-ի Դուբայում գտնվող Emirates Palace հինգաստղանի հյուրանոցում մնալը:
Հյուրանոցային համալիրը որպես ամենաթանկն աշխարհում ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, գրում է MyJane.ru-ն:
680 քմ տարածքով հյուրանոցում մեկ շաբաթ մնալը 1 մլն դոլար կարժենա: Գնի մեջ ներառված են ոչ միայն տրանսֆերը մոլորակի ցանկացած կետից, այլև Maybach ավտոմեքենա վարորդով, ամենօրյա սպա-միջոցառումներ (առանց լրացուցիչ վճարի), զբոսանք նավով Պարսից ծոցով և ձկնորսություն:
Հաճախորդին ամեն օր նվերներ կհանձնվեն, որոնց թվում են՝ Holland Sporting Guns որսորդական հրացան ուժեղ սեռի և Ռոբերտ Վանգայի զարդեր՝ հրաշագեղ կանանց համար, նաև բացառիկ շամպայն:
Հյուրանոցի սրահում եղևնին զարդարված է թանկաժեք քարերով՝ ադամանդներով, զմրուխտներով, շափյուղաներով, ոսկե ու արծաթե գնդիկներով:












































