Դորտմունդի «Բորուսիա»-ն և «Վոլֆսբուրգ»-ը պայմանավորվածություն են ձեռք բերել Իվան Պերիշիչի տրանսֆերի շուրջ:
Տրանսֆերային գործարքի արժեքը կկազմի շուրջ 8 մլն եվրո: Ներկայումս «Վոլֆսբուրգ»-ը բանակցություններ է վարում անձամբ Պերիշիչի հետ:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Բորուսիա» է տեղափոխվել 2011 թվականի ամռանը` 5.5 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում Պերիշիչը մասնակցել է Գերմանիայի առաջնության 14 հանդիպումների և 2 գոլ հեղինակել:









































