Զահրուլ Ֆուադին, որն ինդոնեզիական Աչեհ նահանգի բնակիչ է, փրկվել է երկու մահաբեր ցունամիներից` 2004թ.-ին Ինդոնեզիայում և 2011թ.-ին` Ճապոնիայում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
2004թ. նա իր մոտոցիկլետի շնորհիվ կարողացել է խուսափել ցունամի` մի քանի մետր բարձրություն ունեցող ալիքներից` քշելով այն դեպի հանդիպակաց լեռները. «Աստված փրկել է ինձ իմ մոտոցիկլետի հետ միասին, և ես կպահեմ այն ողջ կյանքիս ընթացքում»,- ասում է Զահրուլը:
Աչեհի 2004թ.-ի հայտնի երկրաշարժից և ցունամիից հետո նա տեղափոխվել է Ճապոնիա, որպեսզի պաշտպանի դոկտորական ատենախոսությունը Սենդայի համալսարանում: Նա բացատրում է, որ Ինդոնեզիան լքելու պատճառը աղետի գոտին լքելու ցանկությունն էր: Սակայն աղետները, փաստորեն, հետապնդում են Զահլուլին ամենուր:
Նա եղել է այդ օրը սեմինարի, երբ հզոր երկրաշարժը հիշեցրել է իրեն 2004թ.-ի դեպքերը: Հիմա Զահլուլը ստիպված է եղել հետ գնալ Ինդոնեզիա` Ճապոնիա վերադառնալու պայմանով:









































