Հունվարի 4-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքի մետրոպոլիտենի և ավտոբուսային ծառայության աշխատակիցները երկօրյա գործադուլ են հայտարարել` հաղորդում է Euronews-ը:
Ցուցարարները բողոքում են հասարակական տրանսպորտում աշխատատեղերի կրճատման դեմ, որը կառավարությունը նախատեսում է իրականացնել տնտեսական կոշտ միջոցառումների շրջանակներում: Սակայն ամենից շատ նրանց զայրացնում է «տարեվերջի մրցանակի» լուծարումը:
Մադրիդի ինքնավար շրջանի իշխանությունները տրանսպորտային ծառայություններին պարտավորեցրել էին տոնական օրերին ապահովել ծառայությունների 80%-ը, սակայն արհմիությունները չեն հաստատում տվյալ պահանջի կատարումը:
2013թ. հունվարի 17-ին նշանակված է մեկ այլ գործադուլ, որը կլինի անժամկետ:











































