Գերմանիայի Դորտմունդ քաղաքում երեկ մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը գորգ դուրս եկան ազատ ոճի 55, 66, 84 և 120 կգ. Քաշային կարգերի ըմբիշները: 55 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում առավելության հասավ բուլղարացի Ռադոսլավ Մարինովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում չկարողացավ հաղթահարել Բելառուսի ներկայացուցիչ Անդրեյու Ուլաձիսլաուի արգելքը: Բելառուս ըմբիշի եզրափակիչ դուրս գալու դեպքում Ջամբուրյանն իրավունք կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
66 կգ. Քաշային կարգում Ժիրայր Հովհաննիսյանը 1/8 եզրափակիչում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ադամ Բաթիրովին և դուրս մնաց հետագա պայքարից:
84 կգ. Քաշային կարգում Արմենակ կուրղինյանը 1/16 եզրափակիչում առավելության հասավ բելառուսցի Ալեքսեյ Իսայեուի նկատմամբ, բայց հաջորդ փուլում զիջեց շվեյցարացի Մարկո Լուկաս Ռիեսենին և կրկին դուրս մնաց հետագա պայքարից:
Հատկապես մեծ էին սպասելիքները 120 կգ. Քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ռուսլան Բասիևից, ով հաջողությամբ հաղթահարեց կուբացի Խոսե Կուբա Վասկեսի արգելքը, սակայն քառորդ եզրափակիչում ցավալի պարտություն կրեց ադրբեջանցի Ջամալադին Մոգամեդովից:
Այսպիսով, Հայաստանի ըմբշամարտի ազատ ոճի հավաքականը 7 քաշային կարգերում նվաճեց ընդամենը մեկ մեդալ. երեկ 74 կգ. Քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրթազալիևը եզրափակիչ մենամարտում զիջեց ռուս Դենիս Ցարգուշին: