Այսօր աննախադեպ բարձր գնով Տոկիոյի Ցուկիձի ձկան շուկայում վաճառվել է 222 կգ քաշով կապույտ թյուննոս: Այն որսացել են Աոմորա նահանգի մոտ: Ինչպես հաղորդել են տեղի լրատվամիջոցները՝ հսկայական ձուկը վաճառվել է 155.4 մլն իենով
(1.75 մլն դոլար):
Սա աննախադեպ գործարք է, որովհետև անցած տարի այս նույն աճուրդում այն վաճառվել է 736.000 դոլարով: Ընդ որում, անցած տարվա ձուկը 100 կգ-ով ավելի է եղել:
Այս աճուրդը համարվում է Տոկիոյի էլիտայի զվարճանքներից մեկը: Դրան հազվադեպ են մասնակցում օտարերկրացիները:











































