Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան մեկնաբանել է թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի շուրջ կատարվող վերջին իրադարձությունները: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում կայացած «Մալագա»-ի դեմ հանդիպմանը Կասիլյասը հայտնվեց պահեստայինների նստարանին, իսկ խաղից հետո Մոուրինյոն հայտարարեց, որ Անտոնիո Ադանն ավելի լավ տպավորություն է գործում: Պորտուգալացի մասնագետի դիրքորոշումը, սակայն, շատերին զարմացրեց:
«Մեր թիմում նորմալ են վերաբերվում այն փաստին, որ Իկերը կարող է լինել պահեստայինների նստարանին: Ինքը` Իկերը, օգնում էր Ադանին լավ խաղ ցուցադրել և ջանասիրաբար մարզվում էր` իր պրոֆեսիոնալիզմը ապացուցելու նպատակով: Ադանն ուժեղ դարպասապահ է: Իսկ Կասիլյասի հարցը շատերը ուռճացնում են: Թիմն աջակցում է նրան, իսկ երկրպագուները` «Ռեալ»-ին»,- հայտարարել է Արբելոան:









































