Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Ստվերի կրճատման կարգախոսով եկած կառավարությունը հրաժարվում է այդ խնդրի լուծումից»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1994-1998թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը:

– Պարոն Ասատրյան, ռուսական ռուբլին տևական ժամանակ է, ինչ արժեզրկվում է, և վերջին օրերին այդ արժեզրկումն ավելի կտրուկ է դարձել: Հայաստանի տնտեսությունն անմիջապես կրում է Ռուսաստանի տնտեսության և ռուբլու կուրսի ազդեցությունը: Կարո՞ղ եք գնահատել, թե ռուբլու արժեզրկումն ինչ ազդեցություն կունենա մեր տնտեսության և Ռուսաստանից տրանսֆերտներ ստացող քաղաքացիների եկամուտների վրա:

– Մենք գիտենք, որ Հայաստան մտնող տրանսֆերտների մոտ 80 տոկոսը Ռուսաստանից է գալիս: Անկախ այն հանգամանքից՝ տրանսֆերտները դոլարով, թե ռուբլով են փոխանցվում, բազան ձևավորվում է ռուբլով: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր պետք է գումար ուղարկեն, եկամուտը ռուբլով են ստանում: Իսկ դրա արժեզրկման պարագայում ծավալը կրճատվում է, որի դրսևորումներից մեկն էլ այն է, որ Հայաստան մտնող գումարի չափը պակասում է: Բայց սա դեռ առաջնային ազդեցությունն է, և մենք այլ ազդեցություններ ևս տեսնելու ենք: Որևէ արժույթի արժեզրկումն ուղղակի ազդեցություն է ունենում արտաքին առևտրի վրա: Կարելի է ասել, որ ՌԴ-ն այս պարագայում մոտ 30 տոկոսով շահել է: Չզարմանաք, եթե վաղը-մյուս օրը մեր շուկայում տեսնեք ռուսական արտադրության, օրինակ, կարտոֆիլ: Իսկ մրցակցային առումով արտաքին առևտրում մենք էականորեն զիջում ենք: Ռուսական ռուբլու արժեզրկումը կարող է դրական ազդեցություն ունենալ ՌԴ-ի տնտեսության վրա, բայց ոչ երբեք՝ ՌԴ-ի առևտրային գործընկերների, այդ թվումև՝ Հայաստանի:

Սա գործոններից մեկն է, որի ազդեցությունն այսօր է նկատվում, բայց մենք պետք է շատ ավելի խորը մտածենք այն հնարավոր զարգացումների, հեռանկարների մասին, այն ուղղակի սպառնալիքների մասին, որի առաջ կանգնած է մեր տնտեսությունը: Մենք արդեն անդամակցում ենք Եվրասիական տնտեսական միությանը, ի՞նչ է սպասվում մեզ 2015-2017թթ.: Այս պարագայում ես ուզում եմ հիշեցնել ԵՏՄ անդամ երկրների վարքագիծը: Ղազախստանը ՌԴ-ի ու Բելառուսի համեմատ ունի առավել ազատական ֆինանսական շուկա, բայց տարեսկզբին գնաց իր արժույթի արժեզրկմանը: Նպատակը մեկն էր՝ որ դիմանա ՌԴ-ի հետ մրցակցային պայմաններին:

Իսկ ի՞նչ է կատարվելու Հայաստանում: Մեզ մոտ, գիտեք, տարիներ շարունակ ազգային արժույթը կայուն է եղել, և դա համարում ենք նվաճումներից ու ներքաղաքական առանցքային տարրերից մեկը: Հիմա ի՞նչ է տեղի ունենալու: Արդյոք Հայաստանի իշխանությունները չպե՞տք է գնան դրամի արժեզրկմանը՝ համադրելի դարձնելու, մեր արտադրողների համար հավասար պայմաններ ապահովելու համար:

– Ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները, որ կարողանան մեղմել ռուբլու արժեզրկման բացասական հետևանքները:

– Իսկ արդյոք դա պե՞տք է անել և ինչպե՞ս անել: Ի դեպ, Ազգային ժողովում սկսվել են բյուջետային քննարկումները, և որևէ մեկն այս խնդիրների մասին չի խոսում: Ես հասկանում եմ, որ մեր պառլամենտը՝ ի դեմս մեծամասնության, չունի այդ մտավոր հնարավորությունները, բայց խնդիրները պետք է դնել և լուծել: Ցավոք, կառավարությունը ևս չի դնում: ԵՏՄ-ին անդամակցելն արդեն պետք է արտացոլված լիներ մեր տնտեսական կյանքը կանխորոշող փաստաթղթերում: Կառավարության տնտեսական քաղաքականության և յուրաքանչյուր տարվա բյուջեի մշակման հիմքում դրված է միջնաժամկետ ծրագիր, որը նոր կառավարության կողմից հաստատվել է ամռանը 2015-2017թթ. համար: Բայց ծրագրում ոչ մի խոսք չկա ԵՏՄ-ին անդամակցելու ազդեցության մասին:

– Այդ առումով իշխանությունների կողմից պատճառաբանություններ են ներկայացվում, թե ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10-ին, իսկ այդ ծրագիրն ընդունվել է շատ ավելի վաղ, 2015թ. բյուջեն նույնպես ավելի վաղ է ԱԺ ներկայացվել:

– Բնականաբար, բայց եկեք չքաղաքականացնենք: Կառավարության ծրագիրն այս տեսանկյունից ունի էական թերություններ, և խնդիրները գործնական առումով պետք է դրվեն: Իսկ ես արդեն տեսնում եմ, որ որոշակի շեղումներ կան: Մասնավորապես, ամռանը հաստատված միջնաժամկետ ծրագրով 2015թ. համար նախատեսված էր 5 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ բյուջեի նախագծով նախատեսվել է 4,1 տոկոս: Ինչո՞վ է պայմանավորված այս շեղումը: Ես ոչ մի խոսք չտեսա դրա մասին: Նախատեսված էր 1 տրիլիոն 228 մլրդ դրամ եկամուտ, բայց բյուջեի նախագծով սահմանվել է 1 տրիլիոն 184 մլրդ դրամ: Ինչ ռիսկեր կամ խնդիրներ կան, որ եկամուտները նախատեսվածից ավելի քիչ ենք ակնկալում: Արդյոք այդ խնդիրները պայմանավորված չե՞ն ԵՏՄ-ին անդամակցելու հանգամանքով:

– 2015թ. բյուջեի նախագծով նախատեսված է 2014-ի համեմատ ընդամենը 34 մլրդ դրամ ավելի եկամուտներ հավաքագրել՝ այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 100 մլրդ դրամ էր: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը թողնված է նույն՝ 23,4 տոկոսի չափով՝ այն դեպքում, երբ նախորդ տարիներին 0,3-0,4 տոկոսի աճ էր նախատեսվում: Ի՞նչ են հուշում այս ցուցանիշները:

– Հարկերի հավաքագրման աստիճանի բարձրացումը մեր տնտեսության համար խնդիր է, բայց առաջնային խնդիր չէ: Մի բան ակնհայտ է, որ հարկային ռեժիմի թուլացման մասին է խոսքը: Կառավարությունը, որ եկավ ստվերը կրճատելու կարգախոսով, հրաժարվում է այդ խնդրի լուծումից: Հարկային ռեժիմի որևէ թուլացում, նվազեցում առայժմ չեմ տեսել, հակառակը՝ լինելու են ինչ-որ խստացումներ, նաև՝ մաքսային ռեժիմում:

– ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում նախատեսվում է որոշակի մաքսատուրքերի բարձրացում: Հայաստանի պաշտոնյաները դա համարում են դրական երևույթ, քանի որ այդ բարձրացմամբ եկամուտներն են ավելանում: Ընդունո՞ւմ եք այդ բանաձևը:

– Ես չեմ ուզում մեկնաբանել մեր պաշտոնյաների մեկնաբանությունները: Ես չգիտեմ, թե էլ ինչ վատ բան պետք է լինի, որ գոնե նրանց դեմքին մտահոգություն տեսնեմ: Արտագաղթի տարեկան բացասական հաշվեկշիռը հասել է 50 հազարի, շատ հանգիստ են դրան վերաբերվում, կարծես թե հենց այդպես էլ պետք է լիներ: Ասում են՝ չե՞ք տեսնում, թե ինչքան ենք չարչարվում, և եթե մենք չլինեինք, ՀՀ ամբողջ բնակչությունն այս տարի կգնար: Բայց մեր ջանքերի շնորհիվ տարեկան ընդամենը 50 հազար հոգի է գնում: Սա է մեր պաշտոնյաների լեզուն: Մեր պաշտոնյաների պահվածքը, կեցվածքը, դեմքի արտահայտությունը բնավ էլ չեն համապատասխանում Հայաստանում այսօր առկա իրողություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում