«Արսենալ»-ն ու «Վեսթ Հեմ»-ը համաձայնություն են ձեռք բերել Մարուան Շամախի տեղափոխության հարցում:
Մարոկացի հարձակվողը «Վեսթ Հեմ»-ի կազմում հանդես կգա մինչև այս մրցաշրջանի ավարտը: Գործարքի մանրամասները չեն նշվում:
Ավելի վաղ նշվում էր, որ Շամախի ծառայություններով հետաքրքրված էին ռուսական ակումբները, ինչպես նաև իտալական «Ինտեր»-ը:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Շամախը ԱՊԼ-ում մասնակցել է 11 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ:










































