Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Ինչու «ապշած ես», եռյակ

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո ոչիշխանական բևեռում «գովազդային դադար» է և, ըստ էության, հրապարակային գործողություններից միայն քարոզչությունն է, որի բովանդակությունը լեցուն է հոկտեմբերի 24-ի աներևակայելի արդյունքների մասին տարբեր պնդումներով: Այլ գործողություններ չկան, համենայն դեպս՝ հրապարակային հարթություններում, ոչինչ հայտնի չէ հաջորդ հանրահավաքի օրվա մասին, չեն լինում ոչիշխանական ուժերի խորհրդակցություններ: Նույնիսկ տեղեկություններ չկան հայտարարված շտաբների ձևավորման մասին, ինչի վերաբերյալ հայտարարություն է հնչել հոկտեմբերի 24-ին:

Այս ամենը, ըստ երևույթին, պայմանավորված է նրանով, որ ոչիշխանական բևեռը առաջին փուլի իր խնդիրը համարել է լուծված: Ակնհայտ էր, որ այդ խնդիրը բազմամարդությունն էր: Այսինքն՝ ցույց տալ իշխանություններին, որ կարող են մարդ հավաքել և լցնել հրապարակը: Եվ այդ պատճառով էլ առաջին երկու հանրահավաքները ժամանակային առումով շատ արագ տեղի ունեցան՝ ընդամենը երկշաբաթյա ընդմիջումով:

Բնականաբար, այդ երկու ցուցադրությունից հետո ժամանակ է պետք արձագանքները դիտարկելու, դասակարգելու, ամփոփելու համար: Ըստ որում՝ ոչիշխանական ուժերն այս մասով ունեն երկու խնդիր: Մեկը առաջարկների կամ արձագանքների զուտ քանակական դիտարկումն է՝ իշխանություններից առաջարկներ, Արևմուտքից հնարավոր առաջարկներ և արձագանքներ, ու բնականաբար ամենակարևորը՝ Ռուսաստանից արձագանքներ կամ առաջարկներ, և մյուսը արդեն այս առաջարկների կամ արձագանքների ներքին «եփը», ներքին կաթսայի մեջ, որտեղ ամեն ինչ չէ, որ միանշանակ է:

Խնդիրն այն է, որ որևէ կողմից ստացվող առաջարկները կամ արձագանքները եռյակի ներսում չեն կարող միատեսակ ընկալման կամ ընդունման արժանանալ, որովհետև եռյակի ներսում գտնվող ուժերը չունեն ոչ միայն տակտիկական, այլ նաև ստրատեգիական հեռահար համաձայնություններ: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքը ակնհայտորեն ի ցույց դրեց դա: Իսկ ներկայիս իրավիճակի համար, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, ունիվերսալ առաջարկները կամ արձագանքները ըստ էության անհնարին են: Հետևաբար կա՛մ դրանք կլինեն կոնկրետ, իսկ դա նշանակում է, որ եռյակի ամեն ուժ առանձին իր մասով պետք է դիտարկի, և եռյակի ներսում բնականաբար լուրջ քննարկումներ կլինեն, այսպես ասած, վերմակը քաշելու մասով, կա՛մ արձագանքները կամ առաջարկները պարզապես կբացակայեն: Ընդ որում՝ այս դեպքն էլ առաջացնում է մեկ այլ խնդիր՝ հետագա գործողությունների խնդիրը: Այսինքն՝ ինչ անել, եթե բազմամարդությունը չի արժանանում ո՛չ իշխանությունների, ո՛չ Արևմուտքի և ոչ էլ Ռուսաստանի կոնկրետ առաջարկների, արձագանքի կամ անգամ հանձնարարականների, որոնց վրա էլ կկառուցվեին հետագա գործողությունները: Ասել է թե՝ ոչիշխանական եռյակը կանգնում է խնդրի առաջ՝ ինչ ի ցույց դնել հաջորդիվ, այսինքն՝ ինչ գործողություններ կատարել, որոնք կբերեն պատասխան արձագանք, առաջարկ որևէ մի կողմից: Մինչդեռ հոկտեմբերի 24-ի հանրահավաքը, ըստ էության, ավելի շատ հարցեր է առաջ բերել բոլոր կողմերի մոտ: Հարցեր այն կապակցությամբ, թե ինչքանով է կառավարելի իրավիճակը եռյակի ներսում իսկ:

Մինչև եռյակի ներքին իրավիճակը հասկանալի չդառնա որևէ կողմի համար, բնականաբար, ոչ մի կողմից չի կարող լինել առաջարկ կամ կոնկրետ արձագանք: Ըստ որում՝ եռյակում էլ ակնհայտորեն գիտակցում են այդ խնդիրը, ինչի վկայությունն այն էր, որ հանրահավաքում հնչած իրականում միակ գործնական դրույթը շտաբների ձևավորումն է, որը ոչ այլ ինչ է, քան գործնական պատրվակ կուլիսային քննարկումների, առաջացող հարցերին պատասխանելու ժամանակ շահելու համար:

 

Լուսանկարը՝   armlur.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում