Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Արծվիկ Մինասյանը չի կարողանում կազինոների վճարելիք տուրքերի մասին տեղեկատվություն ստանալ

«2015 թ. բյուջեն էականորեն չի տարբերվում նախորդ տարվա բյուջեից, և ընդամենը 50-52 միլիարդ դրամի ծախսային մաս է ավելացվել: Եվ դեռ պետք է ճշգրտել, թե այդ գումարից որքանն է, որ միայն գնաճի պատճառով է ավելացել, որքանն է, որ միայն վարձատրության մասով է ավելացել, և որքանն է, որ ռազմավարական ծրագրերի մասով է ավելացել: Իմ նախնական գնահատմամբ՝ չնչին՝ ընդամենը 5-6 մլրդ դրամի դեպքում կարելի է խոսել, որ զարգացմանն ուղղված միջոց է: Իսկ դա շատ քիչ է, որպեսզի մենք կարողանանք մարտահրավերներին համարժեք դիմագրվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով 2015 թ. բյուջեի նախագծին:

Բյուջեի նախագծի մասին պատգամավորի երկրորդ գնահատականն այն է, որ թերագնահատված է եկամուտների մասը: Օրինակ՝ շահութահարկի մասով կանխատեսվում է 129 մլրդ դրամի մուտք այն դեպքում, երբ 2013 թ.փաստացի շահութահարկը եղել է 124 մլրդ դրամ: Եվ միայն եթե նկատի ունենանք 2014 թ. արձանագրվող տնտեսական աճը, ինֆլյացիան և դա տրանսֆորմացնենք նաև 2015 թ. վրա, ապա, պատգամավորի կարծիքով, շահութահարկը առնվազն 15 մլրդ դրամով պետք է ավելին լիներ, քան թե 2013 թ. կատարողականը: Հակառակ դեպքում կառավարությունը պետք է ընդունի, որ մեր տնտեսությունը անկում է ապրում և դրան համապատասխան միջոցառումներ ձեռնարկի:

Ա. Մինասյանի խոսքերով՝ հաջորդը եկամտային հարկին վերաբերող հատվածն է: Նախ՝ այս նախագծում ընդհանրապես ներկայացված չեն վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք պայմանավորված են սահմանամերձ բնակավայրերի աջակցության ծրագրով: Եվ մյուս կողմից՝ բյուջեում արտացոլված չեն կուտակային կենսաթոշակային վճարները, որոնք այժմ պետք է դիտարկվեն բյուջետային մուտքեր: «Մինչև այս պահը խախտվում է օրենքը և Սահմանադրական դատարանի որոշումը, որ կուտակային վճարումները չեն դիտարկվում որպես եկամուտներ, այնուհետև՝ ծախսեր»,- ասում է Ա. Մինասյանը:

Վերջինս նաև ասում է, որ մինչև այժմ չի կարողանում խաղատնային բիզնեսից պետական բյուջե մտնող գումարների մասին տեղեկատվություն ստանալ: «Այս տարվա հունվարի 1-ից գործեց 4.5 մլրդ դրամի պետական տուրքի համակարգը, որի դեպքում, բացի նշված մի քանի քաղաքներից, մնացած տեղերում նման գործունեություն իրականացնելու համար այդ սուբյեկտը պետք է 4.5 մլրդ դրամ վճարում կատարի: Ես ակնկալում եմ, որ կառավարությունը պետք է պատասխանի, թե որ կազինոները որքան տուրք են վճարել 2014 թ., որը պետք է կիրառելի լինի նաև հաջորդ տարվա համար»,- ասաց Ա. Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում