Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սահմանադրության առաջարկվող համակարգի վերաբերյալ ընդդիմության փաստարկներն անբովանդակ և ապարդյուն են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է սահմանադրագետ, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

– Ընդդիմությունը պնդում է, որ սահմանադրական այս փոփոխություններով իշխանությունը փորձում է վերարտադրվել: Պարոն Պողոսյան, ո՞րն է Ձեր տեսակետը, նման հավանականություն արդյոք չկա՞:

– Իշխանության վերարտադրության մասին պնդումները կարելի է տարբեր տեսակետներից դիտարկել: Իմ կարծիքով` դա պարզապես քաղաքական հնարք է, որովհետև ընդդիմությունը չի ցանկանում ընդհանրապես բովանդակային քննարկումների մեջ մտնել: Եթե ընդդիմության պնդումը կայանում է նրանում, որ իշխանությունները վերարտադրվել են մինչև հիմա, ապա հարց է առաջանում, թե ինչու է անհրաժեշտ իշխանությանը նորից վերարտադրվելու համար փոխել այն համակարգը, որն ըստ ընդդիմության` բարենպաստ հող է նախապատրաստել վերարտադրվելու համար:

– Խոսքը հենց Սերժ Սարգսյանի վերարտադրության մասին է, ով հնարավորություն չունի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվել:

– Բայց մյուս կողմից նկատի ունենանք, որ կիսանախագահական համակարգն այդ առումով շատ ճկուն համակարգ է: Այդ համակարգի տարբերությունը խորհրդարանականից և նախագահականից կայանում է հենց նրանում, որ կախված նրանից, թե ով է խորհրդարանում մեծամասնություն, քաղաքական համար առաջին դերակատարումը կարող է ստանձնել կամ վարչապետը, կամ հանրապետության նախագահը: Կիսանախագահական համակարգում վարչապետը կարող է քաղաքական լիդերի դեր խաղալ, եթե ինքն է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը: Եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթում է այսօր խորհրդարանը ղեկավարող քաղաքական ուժը, ապա 2018թ. նախագահական ընտրությունները, մեծ հաշվով, որևէ նշանակություն չեն ունենալու ոչ կառավարության ձևավորման վրա, ոչ էլ կառավարության քաղաքականության վրա:

Այսինքն` այն պնդումները, որ կիսանախագահական համակարգն իբր հնարավորություն չի տալիս նախագահին, որն այլևս առաջադրվելու իրավունք չունի, որևէ սահմանադրաիրավական և սահմանադրաքաղաքական հիմք չունեն:

Երկրորդ փաստարկը հետևյալն է՝ այն համակարգը, որը Սահմանադրական հանձնաժողովն է առաջարկում, շատ ավելի ժողովրդավարական համակարգ է և գործընթացների, և փոքրամասնության իրավունքների ընդլայնման տեսանկյունից, միաժամանակ նաև ժողովրդի կողմից քաղաքական պրոցեսների վրա ազդելու տեսանկյունից: Արդյո՞ք ժողովրդավարական համակարգը պետք է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծի իշխանության վերարտադրման համար: Այս հարցին ընդդիմությունը պետք է իսկապես լուրջ մոտենա և կարողանա բավարար պատասխաններ տալ: Մինչև հիմա ընդամենը հնչում է այն թեզը, որ վերարտադրման համար է, բայց թե ինչով է առաջարկվող համակարգն ավելի բարենպաստ լինելու, այսպես կոչված, վերարտադրման համար` այդ թեզի ապացույցը դեռ որևիցե մեկը չի ներկայացրել:

– Այսինքն` կարելի՞ է ասել, որ այս փոփոխություններով չէ, որ Սերժ Սարգսյանը պետք է վերարտադրվի:

– Ինձ համար որևէ նշանակություն չունի, թե այսօրվա քաղաքական թատերաբեմում գտնվող որ ուժը ինչքանով կարող է օգտագործել հնարավոր բարեփոխված Սահմանադրության պոտենցիալը: Սահմանադրության փոփոխությունների նպատակը բոլորովին այն չէ, որ ծառայի այս կամ այն քաղաքական ուժի, խմբի շահերին: Այն փոփոխությունները, որոնք առաջարկված են Սահմանադրական հանձնաժողովի կողմից, իսկապես ժողովրդավարական փոփոխություններ են` ժողովրդավարության և իրավական պետականության տեսանկյունից: Դրանք շատ բարձր գնահատականի են արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ըստ որի այդ փոփոխությունները Հայաստանին մոտեցնում են Եվրոպայի խորհրդի արժեքների լիակատար իրականացմանը:

Այդ փոփոխությունների ուղղությունը ժողովրդավարությունն ու իրավական պետությունն է, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կոնյունկտուրային շահերին ծառայելը: Սահմանադրական հանձնաժողովը հենց այդ տեսանկյունից է մոտեցել իր խնդրին, վեր է հանել այն պրոբլեմները, որոնք կան այսօրվա գործող Սահմանադրությունում: Հայեցակարգում նախանշվել են այն հիմնական ուղղությունները, որոնցով շարժվելու պարագայում հնարավոր է Սահմանադրությունը բարեփոխել և հասցնել մարդու իրավունքների ավելի հուսալի պաշտպանվածությանը, ժողովրդավարական քաղաքական համակարգի ամրապնդմանը, ընդհանրապես, իրավական պետականության տարրերի կայացմանն ու ամրապնդմանը Հայաստանում:

– Դուք հիմնազո՞ւրկ եք համարում ընդդիմության մեղադրանքները, որ այս սահմանադրական փոփոխությունները մի տեսակ ձևում են Սերժ Սարգսյանի հագով:

– Երբ որ ընդդիմության շատ ներկայացուցիչներ ընդհանրապես բովանդակային քննարկման մեջ չեն ուզում մտնել, ես իմ կողմից չեմ ուզում մտնել քաղաքական ապարդյուն դիսկուրսների մեջ: Եթե որևէ մեկը կարողանա հայեցակարգում ինչ-որ մի դրույթ ցույց տալ, որը որևէ ձևով կփաստարկի ընդդիմության պնդումները, այդ ժամանակ ես կարող եմ այս հարցին լիարժեք պատասխան տալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում