Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Խոստովանություն իշխանափոխությունից առաջ

Եթե Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը դիտարկենք տեսական սխեմաներով, ապա բնականաբար ողջունելի է, երբ իշխող քաղաքական ուժի դիմաց կա բավական ուժեղ և ազդեցիկ քաղաքական միավորում, որն ունի տնտեսական ռեսուրսներ, մարդկային ռեսուրս, կազմակերպման և մոբիլիզացիոն կառուցվածքային բավարար ռեսուրսներ և այլն:

Սա առավել կարևոր է այն դեպքում, երբ երկրում ընտրական մեխանիզմ չի գործում, և հասարակությունը հնարավորություն չունի ցանկացած իշխող քաղաքական ուժի պարզապես հակադրել իր ձայնը, քվեն: Այդ դեպքում, անգամ եթե խոսքը գնում է բնույթով նույնական ուժի մասին, ապա, միևնույն է, նախապատվելի է այդ տարբերակը՝ նույնական բնույթով ուժերի մրցակցությունը, քան մրցակցության բացակայությունն ընդհանրապես:

Այս իրավիճակն, իհարկե, ունի իր արատավոր էֆեկտները: Այն իրականում էլ ավելի փակ համակարգ է ձևավորում և թույլ չի տալիս երկու նույնական ուժերից դուրս այլ քաղաքական նախաձեռնության ծավալում, քանի որ այդ ծավալումը արդեն հավասարապես չի բխում երկու մրցակցող ուժերի շահերից, և նրանք առնվազն այդ հարցում մշտապես գալիս են ընդհանուր հայտարարի:

Այսինքն` ստեղծվում է, ըստ էության, երկբևեռ համակարգ, ինչը նշանակում է, որ հասարակության համար վերափոխումների հույսը պայմանավորվում է արդեն նրանով, թե ինչքան արագ այս երկու բևեռները հենց իրենք իրենց ներսում կվերափոխվեն: Բայց այստեղ առաջ է գալիս մի շատ կարևոր նրբություն՝ ընտրական մեխանիզմի բացակայությունը: Երբ այդ մեխանիզմը չկա, այսինքն` երբ երկու ուժերի պայքարի որոշողը, դատավորը, արբիտրը հասարակությունը չէ, որն էլ իր քվեով վճռում է պայքարի ելքը ընտրությունից ընտրություն, այդ ուժերի ներքին վերափոխման գործընթացը ոչ միայն չափազանց դանդաղ է տեղի ունենում, այլ գրեթե զրոյական է վերափոխումների մոտիվացիան: Քանի որ այդ ուժերը միմյանց հետ մրցակցում են ընդամենը միմյանց վախեցնելու շրջանակում, այսինքն` ով ավելի ուժեղ կվախեցնի և կստիպի մյուսին ենթարկվել իրեն:

Սա էլ կարող է որոշ փոփոխություններ բերել, սակայն այդ փոփոխություններն արդեն ավելի շատ կարող են հոգեբանական լինել, այսինքն` հասարակության բավարարվածության տեսքով, որ ահա մեկը հեռացավ և եկավ մյուսը: Սակայն քանի որ հեռացնողը հասարակությունը չէ, այսինքն` հասարակությունն ընդամենը կանգնում է և վստահում, սակայն հենց այդ պահից էլ համակերպվում որոշումների կայացման ոչ ներկայացուցչական մեխանիզմին, այսինքն` նրան հորդորում են, որ որոշողը չորս-հինգ հոգի են լինելու, և նա համաձայնում է հենց այդտեղից, ապա հեռացումները հանրային կյանքում կարող են բերել առավելագույնը կոսմետիկ տարբերություններ: Այսինքն` տեսական դիտարկումից դուրս շատ կարևոր են մեխանիզմները, դրանց էությունը, առանձին դետալները, որոնք արդեն կոնկրետացնում են իրավիճակն ու խնդիրը և թույլ տալիս առավել ճշգրիտ գնահատականի ու եզրակացության հանգել, թե ինչի հետ գործ ունենք:

Ու երբ դիտարկում ենք արդեն Հայաստանում առկա իրավիճակը հենց այդ դետալներով, ապա արձանագրում ենք, որ տեսականն այստեղ իրականության բուն բովանդակությունից շատ է տարբեր: Եվ ամենևին երկրորդական չէ, օրինակ, այն, որ երկու բևեռներում էլ կանգնած են, առաջատար և առաջնորդող են ուժեր, որոնք անկախ պետականության տարբեր տարիներին ընտրակեղծիքներ են թույլ տվել՝ մասշտաբային, և թույլ են տվել դրանց արդյունքում իշխանության, իշխանական համակարգի ձևավորում, անպատժելիության մթնոլորտի ձևավորում, սակայն նրանցից որևէ մեկն առ այսօր միանգամայն հստակորեն և առարկայորեն չի խոստովանել իր հանցանքը հասարակությանը և ներողություն չի խնդրել, չի ընդունել, որ դրանով ուղղակի անասելի հարված է հասցվել պետականության հիմքին և չի տվել թե իր, թե այլոց կատարած քայլի քաղաքական գնահատականը:

Ինչո՞ւ: Ինչո՞ւ այդ ուժերը չեն խոստովանում, որ օրինակ` 1996-ին, 2003-ին, 2008-ին եղել են զանգվածային ընտրակեղծիքների մասնակից, կեղծել են հասարակության քվեարկությունը, Հայաստանում հաստատել են հակասահմանադրական իշխանական համակարգ: Եթե չեն ընդունում, հասարակությունը կարո՞ղ է ենթադրել, որ նրանք պատրաստ են նույնը կրկնել ևս մեկ անգամ: Իհարկե, ընդունելը դեռ որևէ բանի բացարձակ երաշխիք չէ, սակայն չընդունելն էլ ավելի մեծ է պահում կրկնության հավանականությունը: Իսկ եթե հասարակությանն առաջարկվող իշխանափոխության գործընթացի առանցքում չկա ընտրական մեխանիզմի աշխատանքի շուրջ դիսկուրսը, նշանակում է, որ օրակարգում ոչ թե մեխանիզմների, այլ ընդամենը դերերի փոփոխությունն է, տեղերի փոփոխությունն է:

Այսինքն` տեսականում մրցակցության բացակայությունից առավել նախընտրելի, թեկուզ անորակ մրցակցությունը գործնականում բացարձակապես գոյություն չունի, որովհետև խաղացողները իրենք էլ հանդիսանում են իրենց խաղի դատավորը, արբիտրը: Իրենք են որոշում, թե ով խախտեց կանոնները, իրենք գիտեն, թե որն են խախտում, իսկ որը՝ ոչ:

Հասարակությունն այդ ամենն իմանալ չի կարող, քանի որ հասարակությունը կարող է գիտենալ միայն Սահմանադրությունն ու օրենքները, որոնք գրված են: Իսկ երկու բևեռները պայքարում են չգրված խաղի կանոններով, ինչի վկայությունն է ընտրական մեխանիզմի դիսկուրսի բացակայությունը: Հասարակությունն այդ չգրված կանոններին տեղյակ չէ, այդ կանոնները որոշում են նույնպես չորս-հինգ մարդ: Հետևաբար հասարակությունը չի կարող իմանալ, թե ով խախտեց, ինչը խախտեց, ինչպես խախտեց և այլն: Այս դեպքում, հանրությունը նույնիսկ լիարժեք հանդիսատես չէ, որովհետև հնարավոր չէ լիարժեք հանդիսատես լինել` չտիրապետելով այն կանոններին, որով ընթանում է խաղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում