Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Նիկոլը փորձել է առևանգել իր նախկին կնոջը, բայց նրա դիմադրությունը հաղթահարել չի կարողացել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է Նիկոլ Ս.-ի գործի դատական քննությունը:

31-ամյա Նիկոլը մեղավոր է ճանաչվել մարդու առևանգման փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 1-ին մասով: Նիկոլը, ըստ դատական ակտի, փորձել է առևանգել իր… նախկին կնոջը…

2014 թվականի մայիսի 22-ին, ժամը 10-ի սահմաններում Նիկոլն իր ազգականի ու ծանոթի հետ, վերջինիս մեքենայով Գյումրի քաղաքում երթևեկելու ժամանակ պատահաբար տեսել է նախկին կնոջը: Ցանկացել է խոսել նրա հետ, հաշտվել: Խնդրել է մեքենան կանգնեցնել:

Իջել է մեքենայից, մոտեցել նախկին կնոջը, փորձել է խոսել:

Կինը մերժել է: Այդ ժամանակ, ըստ դատական ակտի, Նիկոլի մոտ դիտավորություն է առաջացել առևանգելու նախկին կնոջը, այդ եղանակով վերականգնելու ընտանիքը:

Նա բռնություն է գործադրել, բռնել է նախկին կնոջ ձեռքերից, գրկել է նրան ու փորձել է ստիպողաբար մեքենա նստեցնել:

Բայց իր կամքին հակառակ՝ Նիկոլը հանցավոր արարքն ավարտին չի հասցրել, որովհետև չի կարողացել հաղթահարել կնոջ դիմադրությունը:

Նախաքննության ընթացքում և ընդհանուր իրավասության դատարանում Նիկոլ Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժողը չի առարկել, որևէ պահանջ չի ներկայացել, միայն խնդրել է, որ նախկին ամուսինն իրեն չանհանգստացնի:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը նախկինում դատված չի եղել, հարևանների կողմից բնութագրվել է դրական: Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալն ունի մեկ անչափահաս երեխա:

Ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլ Ս.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար, դատապարտել է 2 տարի ազատազրկման, կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել 2 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում