Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Պետությունն իր անզորությունից փոքր բիզնեսին է հանում խոշորի դեմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի գործատուների նախագահ Գագիկ Մակարյանը

-Ֆինանսների փոխնախարարն ասաց, որ 2015 թվականի բյուջեում արտացոլված չէ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը, քանի որ հոկտեմբերի սկզբին դեռևս այդ պայմանագիրը ստորագրված չէր, ուստի չէր կարող ներառվել բյուջեում: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը, և ի՞նչ ռիսկեր եք տեսնում այդտեղ:

-Այդ բացատրությունն այնքան էլ արդյունավետ չեմ համարում, որովհետև քանի որ մենք վստահաբար ասում էինք, որ ստորագրելու ենք և դառնալու ենք ԵՏՄ անդամ, ապա որոշակի կանխատեսումներ պետք է լինեին: Այնուամենայնիվ, եթե պետությունը պատրաստ է այդ շտկումները, կորելացիաները մտցնել, ապա հիմա արդեն ժամանակն է, որ դրանք ներկայացվեն: Այսինքն՝ եթե համապատասխան ինստիտուտները, տնտեսական բլոկը վերլուծել են Մաքսային միությամբ պայմանավորված փոփոխությունները, ապա արդեն պիտի պատրաստ լինեն բյուջեի քննարկման ընթացքում ներկայացնել այդ լրամշակված առաջարկությունները, որովհետև իրենց ներկայացրած բացատրությունը հարցը չի լուծում: Ասենք՝ հիմա ասացին, որ չգիտեինք, դրա համար չենք ներառել, դրանից հետո ի՞նչ է լինելու, այսպես էլ պիտի բյուջեն գնա՞, թե պիտի լրամշակվի ու նոր ներկայացվի քննարկման: Ի դեպ, ես մտահոգություն ունեմ, որ համապատասխան վերլուծություններն ու կանխատեսումներն այնքան էլ լիարժեք չեն ձևավորված, որ կարող էին հիմա վստահաբար դնել սեղանին՝ լինի տրանսպորտի, էկոնոմիկայի, գնաճի կամ այլ խնդիրների վերաբերյալ:

Ներկայումս կան մի շարք մտահոգություններ, որոնք պայմանավորված են Ռուսաստանի վիճակով և կարող են անդրադառնալ 2015-ին Հայաստանի վիճակի վրա: Առաջինն այն է, որ մեր արտահանողներն արդեն ունեն դժվարություններ ու դժգոհություններ, որ իրենց գումարների վճարներն ուշանում են, կամ անորոշության երևույթներ են նկատում հետագա մատակարարումների և վճարումների մասով, որովհետև գործընկերները Ռուսաստանում թուլանում են, սղաճի պատճառով ֆինանսական կորուստներ են կրում, և կարող է ամիսներով իրենց վճարներն ուշանան: Նույնիսկ կարող են այդ միջնորդները վերանալ, որոնք մեծ ռիսկ են առաջացնում իրենց մատակարարված ապրանքների ֆինանսները չստանալու տեսանկյունից: Եթե նայենք հայկական արտահանվող ապրանքների ցանկը՝ խմիչքներ, պահածոներ, ջրեր, գյուղատնտեսական թարմ մթերքներ և այլն, չնայած ռուսական շուկայում կա որոշակի դեֆիցիտ պատժամիջոցների արդյունքում, բայց մյուս կողմից՝ ռուսական տնտեսության անկումը կարող է առաջ բերել այդ մատակարարվող ապրանքների ծավալների կրճատում:

Երկրորդ ռիսկն այն է, որ մենք ապրանքը վաճառում ու գումարն ստանում ենք ռուբլիով, իսկ ռուբլուն համարժեք դրամը հիմա լրիվ ուրիշ է՝ ռուսական ռուբլու սղաճի հետևանքով: Այսօր Ռուսաստանում մեկ դոլարն արժե 42 ռուբլի, ինչը մեր գործարարների համար ձեռնտու չի, որովհետև 42 ռուբլի փոխարժեքի դեպքում մենք ավելի փոքր դրամական զանգված ենք ստանում:

Երրորդ խնդիրն այն է, որ Ռուսաստանում արդեն կան կանխատեսումներ, որ որոշակի բանկեր կարող են վերանալ կամ «պայթել»՝ չդիմանալով տնտեսական ճնշումներին և սղաճին, որը չի կարող չանդրադառնալ հայկական բանկային համակարգի և ֆինանսերի վրա: Ռուսական ընկերություններն այսօր գները չեն բարձրացնում կամ փորձում են քիչ բարձրացնել, որովհետև ներքին ճնշումներ կան, որ ռուսական ընկերությունները ռուսական ապրանքների գները չբարձրացնեն՝ երկրում խուճապ չառաջացնելու համար: Բայց այդ իրավիճակը երկար չի կարող շարունակվել, քանի որ ռուսական ընկերություններն այդքան պահեստային հնարավորություններ չունեն, որ դիմակայեն սղաճին: Եթե ռուսական ընկերությունների վիճակը վատանա, դա կբերի աշխատատեղերի կրճատման, որն առաջին հերթին կարող է անդրադառնալ ՌԴ-ում աշխատող հայ միգրանտների վրա:

-Այսինքն՝ մենք արդեն այսօր այդ ազդեցությունը կրո՞ւմ ենք:

-Իհարկե, այդ ազդեցությունը հիմա կրում ենք տրանսֆերտների պակասելու մասով, բայց կկրենք նաև երկրորդ մասով, երբ այդ մարդկանց աշխատանքից ազատեն, կամ նրանք չկարողանան աշխատանք գտնել ու վերադառնան Հայաստան: Եթե բլոկների բաժանենք, ապա հիմա արդեն էկոնոմիկայի նախարարությունը՝ տնտեսական արտահանման հետ կապված ապահովագրության մեխանիզմների կամ պետական քվոտաների վիճակը, պետական միջամտության ինստիտուտները պետք է բարելավի, որ արտահանումները հեշտությամբ ընթանան: Այսինքն՝ բանկերը պետք է կարողանան ռուսական հաճախորդին ուսումնասիրել, երաշխիքներ ապահովել այդ մատակարարների համար, իսկ մեր բիզնեսմենները պետք է պատրաստ լինեն ծառայության համար որոշակի գումար վճարել բանկերին, որպեսզի այդ միջոցով արտահանումը տեղի ունենա: Այսինքն՝ ուղիղ կամ ինչ-որ միջնորդների միջոցով արտահանումը կարող է ռիսկային լինել: Պետական սեկտորն այստեղ մասնավորին պիտի աջակցի:

Երկրորդ. Հայաստանի ԿԲ-ն պետք է իմանա, թե ռուսական ֆինանսական ինստիտուտների վատանալն ինչպես է ազդելու Հայաստանի տնտեսության ու նաև ՀՆԱ-ի վրա, որովհետև եթե տրանսֆերտները պակասում են, իսկ դրանք ներառվում են ՀՆԱ-ի մեջ, պետք է հաշվարկել, թե որքանով կարող է ՀՆԱ-ն տուժել կամ ռիսկային լինել այդպիսի ՀՆԱ ունենալու տեսանկյունից: Այսինքն՝ հաջորդ տարի մեր ՀՆԱ-ն կարող է պակասել, կամ չկարողանանք ապահովել մեր նախատեսածի չափով:

Երրորդ, կարևոր է, որ սոցիալական ոլորտում զբաղված պետական ինստիտուտները կարողանան ռեզերվներ ու հնարավորություններ ստեղծել, պաշտպանական ծրագրեր մշակել այն դեպքերի համար, երբ մարդիկ կարող է ՌԴ-ում աշխատանք չունենալով՝ վերադառնան, կամ տրանսֆերտների պակասելով աղքատությունը կարող է ավելանալ: Շատ ողջունելի է, որ կառավարությունն այս տարի մի քանի հոյակապ որոշումներ կայացրեց, օրինակ, ընտանեկան բիզնեսի զարգացման, փոքր բիզնեսի շրջանառության հարկի կամ սահմանամերձ շրջաններում հարկերից ազատելու վերաբերյալ, որովհետև դրանք կարող են էականորեն փոխհատուցել այդ ռիսկերը: Բայց որպեսզի դրանք աշխատեն, պետությունը դրանով չպիտի բավարարվի, և մյուս տարվա ծրագրերում պետք է որոշակի ֆինանսավորում, խորհրդատվություններ, թրեյնինգ, ենթակառուցվածքների ստեղծում նախատեսի, որ այդ օրենքների արդյունքում սահմանամերձ հատվածները, ընտանեկան բիզնեսները հասցնեն զարգանալ, որ դա կարողանա ներծծել այն մարդկային հոսքերը, որոնք կարող են վերադառնալ: Դա նաև կարող է բյուջեն ապահովել հարկերով:

Եվ երրորդը, վերջերս կառավարությունը հանդիպել էր մսամթերք ու կաթնամթերք արտադրողների հետ, որոնց հետ պետք է շատ լուրջ զրույցներ տարվեն, հատկապես արտահանման ներուժ ունեցող խոշոր ընկերությունների հետ, որպեսզի նրանք կարողանան համարձակորեն գրավել շուկաներ: Այսօրվա բիզնեսում առկա է տգիտություն, երբ նրանք սովոր չեն աշխատել այլ երկրների շուկաներում միջազգային սերտիֆիկանտերով, թափանցիկ ու մարքեթինգային ռազմավարություններով, որովհետև նրանք փոխանակ նման բաները սովորեն ու կիրառեն, կարողացել են ներքին շուկայում ստվերի, կոռումպացվածության, ախպերության ու ընկերության շնորհիվ իրենց եկամուտներն ապահովել և առանձնապես չեն անհանգստացել այլ շուկաներ դուրս գալու տեսանկյունից: Հիմա պիտի կարողանան նաև այլ շուկաներում աշխատել, որովհետև հիմա Հայաստանում տնտեսական վիճակի թուլանալը՝ կապված ռուսական շուկայի հետ, կամ աղքատության ներկա վիճակը թույլ չի տալիս մեծ քանակներ վաճառել ու մեծ եկամուտ ստանալ: Դրա համար այդ մարդիկ իրենց եկամտի աղբյուրը տեսնում էին ստվերի մեջ կամ ախպերության միջոցով իրենց շահերը պաշտպանելու ձևի մեջ: Հիմա պիտի այդ ձևերը փոխվեն, և այդ ընկերությունները պետք է լոկոմոտիվ դառնան դրսի շուկաները գրավելու համար: Փոքր բիզնեսը Ռուսաստանի նման հսկայական պետությունում չի կարող եղանակ փոխել և շուկաներ գրավելու մեծ տենչանքներ ունենալ: Դա պետք է խոշոր բինզեսն անի, և պետությունն այստեղ համոզելու, բացատրելու, նույնիսկ պարտադրելու մեխանիզմներ պիտի կիրառի, քանի որ այդ խոշոր բիզնեսի մեծ մասն իրենց շրջապատում ու ԱԺ-ում են գտնվում, ուստի այն աշխատանքները, որոնք կարող են առանձին ձևով տարվել նրանց հետ, կարևոր են դառնում:

Հայաստանը պետք է կարողանա իր այլընտրանքային ուղիները գտնել՝ դիմակայելու միջազգային փոփոխություններին: Այսօր ընդհանրապես միջազգային շուկաներում վերադասավորումները, պատերազմական վիճակներն ու ծախսերը շատ են, իսկ ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցները, ինչպես նաև ՌԴ-ի կողմից Եվրոպայի երկրների հանդեպ կիրառվող պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում ռուսական տնտեսությանը: ՀՀ նախագահը տարբեր երկրներում կոչ է անում Մաքսային միության պլատֆորմն օգտագործելով ներդրումներ կատարել, բիզնեսներ դնել Հայաստանում և այսօր, օրինակ, ֆրանսիական, լիբանանյան, իրանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում արտադրություն դնելով, որպեսզի Հայաստանի պլատֆորմը, որպես ՄՄ-ի անդամ երկիր, օգտագործեն ու վաճառեն իրենց ապրանքը ՄՄ-ի տարածքում:

Մյուս կողմից՝ չպետք է մոռանալ, որ մեզ համար ամենախոշոր առևտրային գործընկերը Ռուսաստանն է: Բելառուսի հետ առևտուրը Հայաստանի արտաքին առևտրի կազմում 0,8 տոկոս է, իսկ Ղազախստանի հետ՝ 0,2 տոկոս: Այսինքն՝ ակնկալել, որ 1-2 տարում մեր առևտրային ծավալները շատ կմեծանան Բելառուսի կամ Ղազախստանի հետ, ուտոպիա է: Իսկ Ռուսաստանի հետ առևտուրը կազմում է 24 տոկոս, որը 2-րդն է ԵՄ-ից հետո, իսկ եթե հանքանյութերը հանենք մեր արտահանման ծավալից, ապա Ռուսաստանը կհայտնվի առաջին տեղում, քանի որ հայկական պահածոները, մրգերն ու խմիչքները արտահավում են հիմնականում Ռուսաստան: Այսինքն՝ Ռուսաստանի տնտեսական վիճակը երբեք չի կարելի անտեսել և այստեղ շատ զգույշ, խնամքով վերաբերմունք ու հեռատեսություն է պահանջվում: Մեր վերլուծական ինստիտուտներն արդեն պիտի աշխատեին, որովհետև մենք արդեն ժամանակ չունենք:

-Պարոն Մակարյան, այսօրվանից ուժի մեջ է մտնում ՀԴՄ-ների կիրառման մասին օրենքը, որի արդյունքում ստացվում է, որ իբր խոշոր բիզնեսին ստվերից հանելու համար սլաքը կրկին ուղղվում է փոքր ու միջին բիզնեսի դեմ: Այստեղ Դուք խնդիր չե՞ք տեսնում:

-Բնության օրենքներն իմանալն ու ճիշտ կիրառելը միշտ շատ օգտակար է մեզ համար: Երբ փոքր բիզնեսին փորձում են շրջանառության հարկի կամ ՀԴՄ-ների միջոցով խոշորի դեմ հանել, դա նման է նրան, որ մի փոքր շուն ուզում է իր բակից քշել կամ վախեցնել մեծ գամփռին: Նույնիսկ եթե մի քանի փոքր շներ հավաքվում են գամփռի շուրջը և հաչալով փորձում են նրան հալածել, չի ստացվում: Հիմա փոքր բիզնեսին խոշորների դեմ հանելը դրան է նման: Ես կարծում եմ, որ խոշոր բիզնեսին ստվերից դուրս բերելու գործիքները պետք է այլ լինեին, պետք չի դա փոքրերի միջոցով անել: Դա շատ նման է ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանելուն: Ստացվում է, որ պետությունը խոշորի հետ ուղիղ աշխատելու հարցում իր անզորությունը կամ որոշակի դժվարություններն ունի, նաև չի ուզում վատամարդ լինել, ու «չերեզներով», փոքրի միջոցով է ուզում իր ուզածին հասնել: Հետո կասեն. «Մենք չէինք, փոքրերն են բողոքում, թե դուք չեք տալիս թղթերը»: Ոչ, արդեն ժամանակն է, որ պետությունը խիզախորեն, համարձակորեն այդ նույն ընկերներին կանչի ու ասի, որ դուք հսկայական գումարներ ունեք ու պետք է աշխատեք թափանցիկ մեխանիզմներով: Մենք հաշվարկներ ենք արել, և եթե օրական 10 հազար դոլար ծախսես, այսինքն՝ 3 օրը մեկ մեքենա գնես կամ 4 օրը մեկ նոր բնակարան գնես, կամ ամեն օր արտասահման գնաս ու գաս, ապա մեկ մլրդ դոլարի 270 տարի կբավականացնի: Այսինքն՝ մարդիկ պետք է հաշվարկ անեն, որ եթե ունեն, ասենք, 100 մլն դոլար, այսինքն՝ 100 անգամ պակաս, իրենք արդեն տասնյակ տարիների փող են կուտակել, որը շարունակելու է աշխատել: Ժամանակն է, որ թափանցիկ աշխատեն, բարեգործությունների գնան, ենթակառուցվածքներ ստեղծեն, որը պետությունը դուրս կբերի այս վիճակից, որովհետև եթե պետությունը թուլանում կամ խորտակվում է, իրենք ավելի շուտ են խորտակվելու, չեն հասցնելու որևէ քայլ նախաձեռնել: Արտասահմանում այդ առումով լավ օրինակներ կան. 5 մլրդ դոլար ունեցողը 4 մլրդը բարեգործության է տալիս, որովհետև գիտի, որ այդ մեկ մլրդը իրեն 270 տարի բավարար է ապրելու համար, ինչին է պետք մնացած 4-ը: Բայց մեր մարդկանց մտածողության մեջ դա աղետ կնշանակի՝ ինչպես կարող է 5-ից 4-ը տա, մեկը թողնի իրեն: Անգամ հակառակը չի լինում, որ 4-ը պահի իրեն, մեկը՝ տա: Սա կարևոր աշխատանք է և պետք է բոլորին զգոնության բերել, հասկացնելով, որ իրավիճակը բոլորովին այլ է հիմա:

Դրա համար ես ուրախ եմ, որ շրջանառության հարկի կիրառումը մինչև փետրվար հետաձգվեց, հատկապես պետությունը պիտի գիտակցի, որ փոքր բիզնեսից մենք շատ չնչին գումար ենք հավաքում: Որպեսզի փոքր բիզնեսի վիճակը գնահատեք, շատ կարճ համեմատություն անեմ. փոքր բիզնեսը ՀՆԱ-ի 43 տոկոսն է տալիս, բայց հարկերի առումով տալիս է ընդամենը հարկային մուտքերի մինչև 5 տոկոսը: Դա ցույց է տալիս, որ փոքր բիզնեսը էֆեկտիվ չէ: Փոքր բիզնեսը արտադրում ու վաճառում է մի բան, որը ՀՆԱ-ի 43 տոկոսն է կազմում, սակայն քանի որ այն շահութաբեր չի և եկամուտներ չի ստանում, որ հարկեր մուծի, հարկային մուտքերում ընդամենը 5 տոկոսի ներդրում ունի: Սա նշանակում է, որ փոքր բիզնեսն այսօր շատ թույլ, աղքատիկ հազիվ գոյատևող վիճակում է գտնվում և փոքր բիզնեսի վրա մի հատ էլ խոշորի դեմ կռվելու հոգեբանական բեռ դնելու կարիք չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում