Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Ռոմանը 10 հազար դրամի համար ծեծի է ենթարկել և օդամղիչ ատրճանակով կրակել է Լիանայի ճակատին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց Ռոման Դավթյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 6-ին, առավոտյան ժամը 8-ին Երևան քաղաքի «Կարմիր բլուր» գերեզմանատան տարածքում Ռոման Դավթյանն իր կողմից օգտագործվող «Ֆոլքսվագեն գոլֆ» մեքենայի մեջ Լիանա Պ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ բռունցքներով հարվածել է նրա դեմքի ու մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը զույգ ակնակապիճների ստորին կոպային շրջանների արյունազեղումների, գանգուղեղային տրավմայի, քթոսկրի կոտրվածքի ձևով պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Այնուհետև, առաջադրված մեղադրանքի համաձայն, Ռոմանը մեքենայի սրահի վահանակի վրայից վերցրել է Լիանայի դրամապանակը, դրա միջից հափշտակել 10 հազար դրամ և իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործված «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով դիտավորությամբ կրակել է Լիանայի ճակատին ու աջ ոտքին՝ գլխի ճակատային հատվածի և աջ սրունքի սալջարդ վերքերի ձևով տուժողի առողջությանը պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Այս ամենից հետո, ըստ մեղադրանքի, Ռոման Դավթյանը Լիանա Պ.-ին տեղափոխել է Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտա ու հեռացել է:

Ռոման Դավթյանին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Որպես իրեղեն ապացույցներ քրեական գործին կցված են ամբաստանյալի և տուժողի հագուստները, «Մակարով» մոդելի ատրճանակը, տուժող Լիանա Պ.-ի ճակատից հանված գնդակը…
Դատարանը ճշտեց կալանքի տակ գտնվող ամբաստանյալի ինքնությունը:

30-ամյա Ռոմանը ծնունդով Վայքից է, ապրել է Երևանում, միջնակարգ կրթություն ունի, նախկինում դատված չի եղել: Նրա խնամքին է 3 տարեկան դուստրը:

Դատական նիստին չէր ներկայացել տուժող Լիանա Պ.-ն: Առանց տուժողի դատական նիստը շարունակելուն դեմ էին ինչպես մեղադրողը, այնպես էլ պաշտպանական կողմը:

Նախագահողը տեղեկացրեց, որ տուժողին ուղարկված ծանուցագիրը հետ է վերադարձվել:

Լսելով կողմերին՝ դատարանը հետաձգեց նիստը և որոշեց տուժողի տրամադրած բոլոր հասցեներով ծանուցագրեր ուղարկել, ինչպես նաև ոստիկանությանը հանձնարարել, որ գտնեն տուժողին ու առայժմ զգուշացնեն, որ հաջորդ նիստին ներկայանա դատարան:

Եթե դարձյալ չներկայանա, դատարանը կարող է և բերման ենթարկելու որոշում կայացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում