Thursday, 28 03 2024
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը

ԱԺ պատգամավորները կհրավիրվեն ԲՀԿ-ի դեմ դատական նիստին

Իրավաբան Նարեկ Ալոյանը երեք դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, բոլորովին վերջերս էլ մեկ հայց՝ ընդդեմ ՄԻՊ գրասենյակի:

Նարեկ Ալոյանը խնդրել էր տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ինչու ՄԻՊ աշխատակազմում առկա թափուր համակարգող-իրավաբանի պայմանագրային հաստիքի և այդ հաստիքի մրցույթի մասին հայտարարություն չի տեղադրվել ՄԻՊ կայքում: Վերջինս խնդրել էր տրամադրել այն բուհերի կարիերայի կենտրոնների ցանկը, որոնց, ըստ ՄԻՊ աշխատակազմի ղեկավարի տեղակալի, արվել է այդ աշխատանքի առաջարկը, ինչպես նաև ս/թ հուլիսի 14-ին տեղի ունեցած մրցույթն ամփոփող փաստաթղթի պատճենը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նարեկ Ալոյանն ասաց, որ նոյեմբերի 4-ին երեք միացված դատ է տեղի ունենալու: Իրավաբանը նախատեսել է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին անհատական հրավերներ ուղարկել՝ դատական նիստին ներկա գտնվելու համար:

«Մեր օրենսդրությունն այդ ոլորտում մի փոքր խնդրահարույց է: Եթե մի փոքր փոփոխության ենթարկվի, այդ խնդիրները կվերանան: Տեսեք՝ 3 դատական գործ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ է, մեկը՝ ՄԻՊ-ի դեմ, ես անձամբ միջնորդություն եմ ներկայացրել մյուս երկու գործերը առաջինին միացնելու համար: Այստեղ օրենսդրությունը լրացնելու խնդիր կա ու լավ կլինի, որ պատգամավորներից յուրաքանչյուրը ներկա լինի»,- ասաց Ալոյանը:

Իրավաբանն ավելացրեց, որ պատգամավորներին անձնական էլեկտրոնային նամակով նախ առաջարկ է անելու՝ օրենքը լրացնելու համար, ապա հրավիրելու է ներկա գտնվել և՛ ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, և՛ ընդդեմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դատական նիստերին:

Նարեկ Ալոյանի խոսքերով՝ մինչ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ոչ մի արձագանք չի եղել իրենց դեմ հարուցված գործի հետ կապված, իսկ կայացած առաջին դատական նիստի ընթացքում դատավորն առաջարկել է հաշտության գալ․ «Այս ընթացքում պետք է մյուս երկու գործերով հայցին պատասխան ներկայացնեին, ինչը չեն արել: Իրենց իրավական դիրքորոշումն ինձ համար պարզ է , ամեն դեպքում այդտեղ օրենքի բաց կա, որն իրենց հնարավորություն է տալիս այդ դիրքորոշման մեջ իրավացի մնալ»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի դեմ հայց ներկայացվել է այն բանից հետո, երբ Նարեկ Ալոյանը դեռևս 2012 թվականից տեղեկատվություն ստանալու պահանջով թվով 5 հարցում է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և այդպես էլ պատասխան չի ստացել՝ ո՛չ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում, ո՛չ էլ առհասարակ: Ինչից հետո իրավաբանը դիմել է դատարան՝ պահանջով ճանաչել տեղեկատվության տրամադրման իրավունքի խախտման փաստը և պարտավորեցնել ԲՀԿ-ին տրամադրել հարցվող տեղեկությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում