Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

«Իհարկե, մեր սպասելիքները չիրականացան, բայց մենք հույսներս չենք կտրում». ՀԱԿԿ վարչության անդամ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկների դաշինքի և ՀԱԿԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը:

-Պարոն Մալխասյան, ի՞նչ տպավորություն ունեք ոչիշխանական ուժերի վերջին հանրահավաքից: Արդյո՞ք արդարացվեցին Ձեր բոլոր սպասելիքները:

-Սպասելիքներն այդքան շուտ չեն իրականանում: Իհարկե չիրականացան, բայց մենք հույսներս չենք կտրել, հավատում ենք մեր գործին, հավատում ենք հաղթանակին:Քանի որ հիմա աշխարհաքաղաքական զարգացումներն այնքան վտանգավոր են, որ մենք եթե կտրուկ քայլեր անենք կարող է Ղարաբաղի հարցին վնաս բերենք, կարող է ցնցումներ տեղի ունենան ինչպես Ուկրաինայում, ուստի մենք ընտրել ենք անշտապ համառության գործելաոճը:Քաղաքականության մեջ անշտապ համառումը և հանգամանորեն մշակված ծրագիրը խորտակում է հակառակորդին:

Համաժողովրդական շարժման առաջնորդներից մեկի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մշտական գործելաոճն է՝ հակառակորդի ճամբարում խուճապ առաջ բերել: Եթե դու հակառակարոդի ճամբարը խուճապի ես մատնում՝ գործի ոչ թե 50, այլ 90 տոկոսն ես կատարում: Դա, իմ կարծիքով, ստացվում է, որովհետև Սերժ Սարգսյանի, հանրապետական խաժամուժի ճամբարը խորտակվում է, ես դա տեսնում եմ: Նույնիսկ անտեսանելի աչքով դա երևում է։

Նույն գործելաոճը Սերժ Սարգսյանը որդեգրել էր նաև ղարաբաղյան պատերազմի ժամանակ, նա այն ժամանակ մեր գերագույն գլխավոր հրամանատարն էր, Շուշիի ազատագրման ծրագիրն էլ նա մշակեց, մենք ուզում էինք շուտ ազատագրել Շուշին, բայց նա մի այնպիսի ծրագիր կազմեց, որ հակառակորդը կատարյալ խուճապի մատնվեց:Ուզում եմ ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ փայլուն ստացվում է հակառակորդի ճամբարում խուճապ մտցնելը:

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ազատամարտիկների կողմից նստացույց անելու առաջարկ է եղել: Ծառուկյանն էլ ասաց, թե Եռյակն է քննարկելու այդ հարցը: Փաստորեն, ժողովուրդը և Եռյակից դուրս ցանկացած անձ որոշելու իրավունք չունի։ Դուք ինչպե՞ս եք այդ հանգամանքին վերաբերվում:

-Ես վերաբերվում եմ հետևյալ կերպ․ մենք պետք է մի բան ճշտենք: Եթե մենք դարձել ենք համաժողովրդական շարժման զինվորներ, ուրեմն մենք պետք է ճշտենք՝ մեր առաջնորդներին վստահո՞ւմ ենք, թե՞ ոչ: Եթե առաջնորդներին չես հավատում, դու երբեք չես կարող հաղթել:Իսկ եթե հավատում ենք, ուրմեն պետք է իմանանք, որ իրենք ավելի մեծ ինֆորմացիայի ենք տիրապետում, մարտավարական ավելի մեծ քայլեր են տիրապետում: Մենք հավատում ենք առաջնորդներին, պետք է ենթարկվենք իրենց քննարկման արդյունքում ծնված որոշումներին:Եթե որոշումներին հակառակ կարծիքներ են լինում՝ դա մեզ չի մտահոգում, տարակարծությունը հարստություն է, մտքերի բախումներից պետք է ճիշտ որոշումը ծնվի:

Շատերն այդ հանրահավաքում Ծառուկյանի որոշիչ ելույթին էին սպասում, որ նա կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, ամբողջական իշխանափոխություն: Բայց փոխարենը անորոշ ձևակերպումներով տեքստ հնչեց՝ եթե իշխանությունները չբավարարեն Եռյակի պահանջները, ապա կգնանք արտահերթ ընտրությունների, իշխանափոխության… Չե՞ք մտահոգվում, որ այդ «եթե»-ները դեռ երկար կշարունակվեն:

Ես էլի եմ ասում՝ որպեսզի հիմա Հայաստանը լուրջ ցնցումների չենթարկվի՝ մենք ընտրել ենք հանգամանորեն մշակված, դանդաղ ու համառ գործողություններով հակառակորդին տապալելու ծրագիր: Իհարկե, այդ «եթե»-ները կարող է սպառվեն մի օր, եթե սպառվեցին, ապա վճռական քայլերի կդիմենք, մեր զինանոցում դա էլ ունենք:Ես նախկինում ռադիկալ փոփոխությունների կողմնակից էի, բայց հիմա հասկացա, որ եթե մենք ժամանակից շուտ կտրուկ քայլեր անենք, ուրեմն Հայաստանը բարդ իրավիճակում կհայտնվի: Տեսեք, թե Ուկրաինայի հետ ինչ եղավ… Մենք նախ Ուկրաինայի չափ մեծ երկիր չենք, ռեսուրս չունենք: Բայց եթե սպառվեցին բոլոր քայլերն ու մեթոդները, ապա պետք է դիմենք կտրուկ քայլերի:Մինչև Նոր տարի պետք է խնդիրը լուծենք, մեզ ասել են՝ մի շտապեք, իշխանությունն առանց արյուն փոխվելու է: Եթե առանց արյուն փոխվում է, մեզ համար ավելի լավ է այդպես, քան, ասենք, 5 հոգի զոհ տանք:

-Ծառուկյանը չի բացառում, որ կառաջադրի իր թեկնածությունը արտահերթ կամ հերթական նախագահական ընտրություններում, Դուք նրան տեսնո՞ւմ եք նախագահի պաշտոնում: Ձեզ համար ընդունելի՞ թեկնածու է:

-Ինձ համար ընդունելի է մի կանոն, մի ճշմարտություն: Նախագահը պետք է ընտրվի ազատ, արդար ընտրություններում՝ ժողովրդի ուղղակի ընտրությամբ: Մեր միավորումն էլ տեղի է ունեցել ժողովրդից բռնագանձված իշխանությունը վերցնելու և ժողովրդին վերադարձնելու համար: Երբ այս բանդիտական սիստեմը ջարդեցինք՝ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ:Այդ ժամանակ ով ուզի՝ կդնի իր թեկնածությունը, թող օրենսգիրքը փոփոխեն՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնեն ու ընտրություններ անցկացնեն:Կարապետիչն էլ կարող է թեկնածություն դնել… Ում կընտրի ժողովուրդը՝ մենք պատարստ ենք նրան տեսնել նախագահի պաշտոնում: Հիմա ժողովուրդը Կարապետիչին կընտրի, Գագիկ Ծառուկյանին, թե Վարդան Մալխասյանին՝ հայտնի չէ, ում կընտրի՝ նա էլ կդառնա երկրի նախագահ:

Ցանկացած ժողովուրդ արժանի է իր նախագահին:

Այսինքն՝ հայ ժողովուրդը Ծառուկյանի՞ն է արժանի, ամոթ չէ՞:

-Մի խոսք կա, ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրածին:Մարդ կա՝ շատ գրագետ է, օրինակ՝ Լիսկային այսօր ակադեմիկոսի կոչում են տվել, ակադեմիկոսները ծպտուն չեն հանում՝ վախենում են, որովհետև ակադեմիկոս դարձել են, բայց մարդ չեն դարձել: Կրթություն ստացել են, բայց մարդ չեն դարձել, բայց մեկն էլ բարձր կրթություն չի ստացել բայց լավ մարդ է: Դուք կարծում եք, թե մեր հերոսները, օրինակ՝ Անդրանիկ Զորավարը, բարձր կրթությո՞ւն ունի՝ ոչ: Բայց գնաց հերոսական քայլերի: Հիմա եթե կա երկուս տեսակի մարդ՝ բարձր կրթություն չունի, բայց մարդ է դարձել, մյուսն էլ կրթություն ունի, բայց մարդ չի դարձել՝ ես նախընտրում եմ առաջինը: Ես նախընտրում եմ իրեն, ոչ թե ակադեմիկոս դարձած, բայց մարդ չդարձածին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում