Qatar Airways ավիաընկերության օդանավն ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում, քանի որ օդանավի հրամատարը մահացել է ինքնաթիռի` օդում եղած ժամանակ: Հրամանատարի մահվան պատճառները դեռ պարզ չեն: Այսօրինակ դեպքերը եզակի չեն: Վերջին դեպքը տեղի է ունեցել 2010թ. հունիսին ԱՄՆ-ում բորտուղեկցորդուհին ստիպված էր եղել փոխարինել երկրորդ օդաչուհին, որը վատ էր զգացել: Հետո պարզ է դարձել, որ բորտուղեկցորդուհին ունեցել է օդանավ վարելու իրավունք: