Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Մայրաքաղաքում բարեկարգվում են Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները

Մայրաքաղաքում տարբեր տարիների կառուցվել են Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող թվով 5 հուշակոթողներ: Ամենամեծը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է, որի տարածքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ այս օրերին ընթանում են նաև մայրաքաղաքում գտնվող մյուս 4 հուշարձանների տարածքի բարեկարգման ու բուն կոթողները պատշաճ տեսքի բերելու աշխատանքները:

Վերը նշված չորս հուշարձաններից երկուսը Էրեբունի վարչական շրջանում են: 1975 թվականին կառուցված և «Լուսաղբյուր» կոչվող հուշարձանը`Արևմտյան Հայաստանի Ռումտիկ գյուղի նահատակների հիշատակին է կանգնեցվել:

Արդեն մեկնարկած լայնածավալ աշխատանքների շրջանակում ամբողջովին կբարեկարգվեն Ռումտիկ գյուղի նահատակների հիշատակին նվիրված հուշարձանի տարածքն ու մուտքերը, կթարմացվեն ենթակառուցվածքները, վնասված կամ կոտրված քարերը, ինչպես նաև տեղ կգտնի գեղարվեստական արտաքին լուսավորության նոր համակարգ: Կվերականգնվեն նստարանները, հուշաղբյուրը և այլն: Գարնանը նաև կանաչապատում կիրականացվի:

Էրեբունի վարչական շրջանու հաջորդ հուշարձանը թաղամասի բնակիչների հարգանքի տուրքն է ցեղասպանության զոհերի հիշատակին: Կոթողը կառուցվել է 1965 թվականին, բայց ծավալային աշխատանքների կարիք չի զգում, թեև առանձին բաղադրիչներ կրկին կթարմացվեն:

Կենտրոն վարչական շրջանի Կորյունի 15 հասցեում է տեղակայված Հայոց Մեծ Եղեռնի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Ներկայումս այդ տարածքում ընթանում են հարակից հետիոտնային ճանապարհի հարթեցման և բետոնե սալիկների վերատեղադրման աշխատանքները:

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող երևանյան հուշակոթողներից վերջինը կառուցվել է 1970 թվականին՝ Աջափնյակ վարչական շրջանում: Այստեղ ևս բարեկարգման աշխատանքները կարճ ժամանակում ցանկալի արդյունք կտան:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող աշխատանքների ընթացքը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական հսկողության տակ է, որոնք նախատեսվում է ավարտել նոյեմբերի 15-ին:

Կամո Արեյան. «Որպես մշեցու գերդաստանի զավակ, Եղեռնը տեսած ընտանիքի ժառանգ, Էրգիրը, բնօրրան Հայրենիքը ճարահատ թողած մարդու ժառանգ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն՝ իր նախաձեռնությամբ, որոշեց ամբողջովին բարեկարգել, վերականգնել մայրաքաղաքում առկա Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները»:

 

PR

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում