Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, Թուրքիան աջակցում է Ստեփանակերտի օդանավակայանի հարցում Բաքվի դիրքորոշմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը.
«Մենք մշտապես աջակցում ենք Ադրբեջանի դիրքորոշմանը: Բոլոր ոլորտներում մենք գտնվում ենք Ադրբեջանի կողքին և աջակցում ենք նրա պայքարին:
Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքների հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում: Ադրբեջանը չպետք է իր քաղաքացիներին անհարմարություն պատճառող քայլեր ձեռնարկի»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան երեկ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էր արել երկխոսություն սկսել այդ հարցում` նշելով, որ ԱՄՆ-ը անընդունելի է համարում քաղաքացիական ավիացիայի նկատմամբ ուժ գործադրել սպառնացող Ադրբեջանի վարքը: