Այսօր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Առաջին լրատվականի» տեղեկություններով, նիստի ընթացքում Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները քննարկել են ապրիլի 8-ի հանրահավաքի նախապատրաստական հարցերը, հանդես են եկել առաջարկներով:
Քաղխորհրդի նիստում քննարկվել են իշխանություններին Կոնգրեսի ներկայացրած պահանջները, մասնավորապես` կարևորվել է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը, առաջիկա պայքարը ակտիվացնելու ուղղությամբ Կոնգրեսի անելիքներ: