«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, քիչ առաջ հայտարարել է, որ Ազատության ծոմի առաջին արարը ավարտվում է հացի օրհնությամբ:
Րաֆֆի Հովհաննիսյանը ճաշակեց օրհնված հացը և դուրս եկավ հացադուլից:
Հիշեցնենք, որ Ր.Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հացադուլից դուրս կգա կա՛մ Սերժ Սարգսյանի այցելությունից, կա՛մ Աստծո միջամտությունից հետո: