Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոր մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ զրուցել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ։ Նա հաստատել է, որ շաքարավազի թանկացման շուրջ շարունակում են դժգոհություններ ստանալ թե՛ սպառողներից, թե՛ տնտեսվարողներից։
«Այս պահին մոնիտորինգի խումբը ուսումնասիրություններ է անցկացնում, և դեռ պարզ չէ, թե ինչ արդյունքներ են արձանագրվել։ Վաղը նոր մոնիտորինգի արդյունքները կամփոփվեն, և պարզ կդառնա՝ արդյոք թանկացումներ արձանագրվե՞լ են, թե՞ ոչ»,- ավելացրեց Գայանե Սահակյանը։
Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք, որ Սամվել Ալեքսանյանը շաքարավազի 1 պարկի պահեստային գինը 600 դրամով թանկացրել է։