Վրացական Interpressnews.ge կայքի փոխանցմամբ, Բելառուսը կարող է վիզային ռեժիմ մտցնել Վրաստանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պետի առաջին տեղակալ Անդրեյ Գորուլկոն:
Ռուսական լրատվամիջոցները դա բացատրում են նրանով, որ Վրաստանի քաղաքացիները Բելառուսի միջոցով հայտնվում են Ռուսաստանում` չունենալով ռուսական վիզաներ:
Վրաստանի արտգործնախարարությունն առայժմ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը: