«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ երկրում իշխանափոխություն իրականացնելն այսօր հեշտ է, քանի որ ռեժիմը թուլացել է:
«Մենք խնդիր ունենք, որ իշխանությունը վերադարձվի ժողովրդին, մեր երկիրը ծաղկի: Մենք չենք իջնելու փողոց. մեր շարժման առանցքն այս է` որոշենք մեր անելիքը, նոր իջնենք փողոց»,- հայտարարեց պարոն Սեֆիլյանը:
Ըստ նրա՝ այս ռեժիմը չունի դիմադրելու որևէ ռեսուրս: «Երկու տարվա ընթացքում չեք պատկերացնում, թե ինչքան է թուլացել ռեժիմը: Այս ռեժիմից ձերբազատվելը մեծ բան չէ: Ժողովուրդ, պետք չէ դրանից վախենալ: Հիմա շատ լավ պայմաններ են այն, ինչ որ ասացի, իրագործելու համար»,- ասաց նա: