Այսօր առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երկրորդ անգամ է այցելել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհանիսյանին և հորդորել դադարեցնել հացադուլը։
Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքել է, որ ինքը իր առողջությանը հետևում է, և երբ զգա, որ էլ չի կարողանում, անպայման կդադարեցնի հացադուլը։
«Նախարարը նաև ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանին, թե այսքան երկար շարունակվող հացադուլը նրա տարիքում ինչ հետևանքների կարող է հանգեցնել»,- այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը և ավելացրեց, որ վերջին անգամ Րաֆֆի Հովհաննիսյանից վերցված արյան նմուշի լաբորատոր ստուգումների արդյունքները ներկա պահին մտահոգիչ են։