Այսօր «Միկա» մարզահամալիրում կկայանա կանանց բասկետբոլի Եվրոգավաթի 2-րդ տուրի հանդիպումը. «Հատիս»-ը կընդունի իսրայելական «Էլիտզուր Ռամլաի»-ին:
Նշենք , որ մեր այսօրվա մրցակիցը Իսրայելի առաջնության 3-րդ տուրում սեփական հարկում հաղթանակ տարավ «Էլիտզուր Լե Զիոնի»-ի նկատմամբ եւ զբաղեցնում է առաջնության 4-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում «Հատիս»-ը հյուընկալվելիս 50-79 հաշվով պարտություն կրեց Նովոսիբիրսկի «Դինամո»-ից, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի գլխավոր մարզիչ Բորիս Սոկալովսկու գլխավորությամբ:
«Հատիս»-ի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը նշել է, որ թիմի պարտության պատճառն է հանդիսանում, որ դեռեւս նորեկները չեն հարմարվել մեր խաղին: Ղազանչյանը համոզված է, որ իր սաները այսօր բարձրորակ խաղ կցուցադրեն եւ անպայման կհասնեն հաջողության: