Այսօր Երևանում տեղի ունեցող Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նիստի հիմնական թեման համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից սահմանված սանիտարական նորմերի պահպանումն է վեհաժողովի անդամ պետությունների կողմից:
Հիմնական զեկուցողը ՀՀ ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանն է, որը կներկայացնի ընդհանրական պատկերը վեհաժողովի երկրներում, որից հետո ելույթ կունենան բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչները, այնուհետև կընդունվի հիմնական զեկուցում, իսկ վերջում հանձնարարական՝ ուղղված անդամ պետությունների կառավարություններին: