Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Թուրքիան վախենում է նոր Սայքս-Պիկոյի համաձայնագրի կնքումից. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթի սյունակագիր Յուսուֆ Քանլին իր «Նոր Սայքս-Պիկոյի համաձայնությո՞ւն» հոդվածում անդրադարձել է արաբական աշխարհի վերջին զարգացումներին.

«1916 թվականի մայիսի 16-ին անգլիական և ֆրանսիական դիվանագետներ Մարկ Սայքսն ու Ժորժ Պիկոն կնքեցին մի գաղտնի համաձայնագիր, որով միմյանց միջև բաժանեցին դեռևս չփլուզված Օսմանյան կայսրության տիրույթները: Ցարական Ռուսաստանն ու Իտալիան նույնպես նախապես տեղեկացվել էին անգլո-ֆրանսիական այդ բանակցությունների մասին:

Համաձայնագրով Անգլիան իր վերահսկողությունն էր հաստատելու այն շրջաններում, որոնք այժմ կազմում են Հորդանանի և Իրաքի տարածքը, ինչպես նաև Հայֆայի շուրջ ընկած մի փոքր գոտին:

Իսկ Ֆրանսիան իր վերահսկողությունն էր հաստատելու ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան հատվածի մեծ մասի, Հյուսիսային Իրաքի, Սիրիայի և Լիբանանի վրա:

Պլանավորված էր Պաղեստինը հանձնել միջազգային վերահսկողությանը, ինչի համար Անգլիան և Ֆրանսիան քննարկումներ էին ունենալու Ռուսաստանի և մյուս երկրների հետ:

Սևծովյան նեղուցները, այդ թվում՝ նաև Հալիպոլիի թերակղզին անցնելու էին ցարական Ռուսաստանի վերահսկողության տակ: Վերջինս ստանալու էր նաև ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածը (Արևմտյան Հայաստանը):

Իտալիան իր հերթին ստանալու էր Էգեյան ծովի մի շարք կոնկրետ կղզիներ, ինչպես նաև ազդեցության գոտիներ Իզմիրի շուրջը և ներկայիս Թուրքիայի հարավ-արևմուտքում:

Օսմանյան կայսրության բաժանման շուրջ այս համաձայնությունը հետագայում հանդիսացավ 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրի հիմքը, ըստ որի` Թուրքիայի արևելքում պետք է ստեղծվեր հայկական պետություն, իսկ Թուրքիայի հարավ-արևելքում` քրդական պետություն:

Եվ ահա այժմ` այդ համաձայնագրի կնքումից գրեթե 100 տարի անց, Մերձավոր Արևելքը նորից բոցերի մեջ է, և բավական տարօրինակ է, որ հենց Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան են գլխավորում Լիբիայի ավիառմբակոծությունները: Բնականաբար, նրանց նմանատիպ վարքի պատճառը Հյուսիսային Աֆրիկայի բեդվինների հանդեպ տածած սերը չէ:

Ռուսաստանը չի մասնակցում ռմբակոծություններին` իրականում իր մտահոգությունը հայտնելով դրանց կապակցությամբ , ինչպես և Չինաստանը: Նրանք չօգտվեցին ՄԱԿ ԱԽ-ում համապատասխան բանաձևի հանդեպ իրենց քվեարկության իրավունքից:

Այդ բանաձևը Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային ձևականորեն հնարավորություն ընձեռեց իրադարձությունների ընթացքը թեքել իրենց համար անհրաժեշտ ուղղությամբ, ինչին որ այսօր ականատես ենք լինում:

Սակայն այս անգամ ի հայտ է եկել նոր տարր` ԱՄՆ-ը: Բայց մի՞թե նրանք չէին մասնակցում 1916 թվականի համաձայնագրին: Օրինակ՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ը Վիլսոնի դոկտրինայով նախաստորագրել 1916 թվականի համաձայնագիրը և ցայժմ չի ճանաչում 1923 թվականի հուլիսի 24-ին կնքված Լոզանի պայմանագիրը:

Այստեղ որևէ շփոթմունք չկա: Բեմ է դուրս բերվել նորից այդ հին խաղը: Մենք այդ նոր գաղտնի բանակցությունների մասին կտեղեկացվենք միայն այն դեպքում, եթե կողմերից մեկն ավարի բաժանման հարցում անտեսվի մյուսների կողմից»:

Հիշեցնենք, որ ամերիկյան ամսագրերն ու կիսապաշտոնական կայքերը հաճախ են տպագրում Թուրքիայի նոր քարտեզը, ըստ որի` նրա արևելյան հատվածում (13 նահանգներում) ստեղծված է Քրդական պետություն` Դիարբեքիր մայրաքաղաքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում