Wednesday, 24 04 2024
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ

«Ժողովրդին ծծեցիք, թալանեցիք» խոսքերից հետո հասկացա՝ ինչ է կատարվում. Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրգործով

Հաշվի առնելով 1999թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունների և դրան հաջորդած զարգացումների նկատմամբ ոչ միայն չմարող, այլև աճող հետաքրքրությունը, «Առաջին լրատվական»-ը հրապարակում է Հոկտեմբերի 27-ի քրգործով այսօրվա քաղաքական դաշտի առանցքային գործիչների ցուցմունքները:

Ստորև ներկայացնում ենք 1999-2008 թվականների ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Խ. Ղալթախչյանը:

Հատ. 9, Խաչատուր Ալբերտի Սուքիասյան

գ.թ. 139-141 ԱԺ պատգամավոր
17.11.1999թ.
14.30-16.45 քննիչ Խ. Ղալթախչյան

գ.թ. 139

Առաջադրված հարցերին պատասխանում եմ, որ ես 27.10.99թ. մասնակցել եմ ՀՀ Ազգային ժողովի նիստին, ավարտվելուց հետո

գ.թ. 139 հ. երես

դուրս չեմ եկել տարածքից և շենքից՝ նպատակ ունենալով մասնակցել հարց ու պատասխանի նիստին: Ժամը 1630-ի սահմաններում ես դուրս եմ եկել իմ սենյակից և կամաց-կամաց, մարդկանց տեսնելով, զրուցելով մոտեցել եմ նիստերի դահլիճի նախասրահին, մի պահ կանգնել եմ և մտել դահլիճ: Նստել եմ իմ մշտական աթոռի կողքի աթոռին, քանի որ ինձանից առաջ նստում է Հրանուշ Հակոբյանը և ես նստում էի նրա տեղում սովորաբար, իսկ նա՝ իմ տեղում, քանի որ հաճախակի դուրս էի գալիս և անհանգստացնում նրան: Այդ օրն էլ ես նստել եմ Հրանուշ Հակոբյանի տեղում, որը 2-րդ շարքի 18-րդ տեղն է, և դեպի փոքր նախասրահ տանող 1-ին դռան մոտ է: Այնտեղից դեպի մուտքի դուռը շուրջ 2.5 քայլ է: Ես ներս եմ մտել դահլիճ մեծ նախասրահի վերջին դռնով և դահլիճում շրջվել դեպի իմ տեղը: Հարց ու պատասխանի ժամանակ, ժամը չեմ հիշում կոնկրետ, բայց 17-ն անց էր, մի քանի րոպե լսվեց բարձրաձայն հայհոյանքների ձայն

գ.թ. 140

ու կրակոցներ: Հայհոյանքներն ուղղված էին վարչապետի հասցեին և կրակոցներ լսվեցին: Ես մտածեցի, որ այդ կրակոցներն ուղղված էին վարչապետին: Հետո լսեցի խոսքեր, թե «ժողովրդին ծծեցիք, թալանեցիք» և ես հասկացա, թե ինչ է կատարվում և մտածելով, որ բոլոր պատգամավորներին սպանելով գալիս են, մտածեցի, որ փախնել է պետք ու անմիջապես արագ քայլերով դուրս եկա իմ մուտքի դռնից դեպի փոքր նախասրահ և մեծ աստիճաններով իջել եմ դեպի ներքև: Այնտեղ միջանցքում հանդիպել եմ ազգային ժողովի աշխատակիցներից մի աղջկա, որ անունը չեմ հիշում, նա ինձ տարավ-ուղեկցեց մի սենյակ, որտեղ հավաքվել էին էլի մի քանի աշխատակիցներ: Նրանք ասում էին, թե պատուհանից մի նայեք և մեզ թվում էր, թե շենքը շրջապատված է, քանի որ դահլիճի կողմից լսվում էին կրակոցի ձայներ և պայթյուններ: Ես այդ

գ.թ. 140 հ. երես

սենյակում մնացել եմ մի քանի րոպե, որից հետո տեսել եմ, որ դրսում այդ ուղղության վրա մարդիկ են գնում աշխատակիցներից և խնդրեցի տանել մեզ այլ աշխատասենյակ, որտեղ պատուհանը ցանցապատ չէ դուրս գալու համար: Ինձ ուղեկցեցին մեկ այլ սենյակ, որտեղի պատուհանից ես դուրս եկա, ցատկեցի ու գնացի դեպի ինչ որ տանիքի վրայով և հայտնվեցի Դեմիրճյան փողոցի նրբանցքում: Այնտեղից ես անմիջապես գնացի տուն, քանի որ շորերս ու կոշիկներս ցեխոտ ու կեղտոտ էին:

 Հարց – Ասացեք, սովորաբար որ մուտքով եք մտնում Ազգային ժողովի բակ և շենք:

Պատասխան – Սովորաբար ես ԱԺ շենք եմ մտնում ոտքով, Դեմիրճյան փողոցից և այնտեղ գտնվող պահակակետում միլիցիոներները սովորաբար չեն հարցնում, քանի որ դեմքով ճանաչում են և չեն ստուգում իմ ինքնությունը,

գ.թ. 141

այնուհետև բակով քայլում եմ մինչև դալան, պուրակի կողքով գնում դեպի մուտքի դուռը և բարձրանում: Այնտեղ վերելակի մոտ նստած է լինում սովորաբար մեկ կամ մի քանի միլիցիոներ և ես վերելակի կողքով բարձրանում եմ վեր: Ինչպես սովորաբար, այնպես էլ այդ օրը ինձ ոչ մեկը չի ստուգել միլիցիոներներից: Նիստերի դահլիճի մոտ՝ նախասրահում նիստերի ժամանակ և դրանից առաջ սովորաբար լինում են շրջող ոստիկաններ, սակայն այդ օրը եղել են, թե ոչ, ես չեմ հիշում: Հարցին պատասխանում եմ, որ ես հարձակվող խմբի անդամներին բոլորին չեմ տեսել, միայն տեսել եմ ազգային ժողովի նիստերի դահլիճը առաջինը մտնող տղային: Նա երկար բաց գույնի անձրևանոցով էր, փողկապով էր, հավանաբար նրա ձեռքին ես տեսել եմ մեկ հատ ավտոմատ: Տեսել եմ նաև, որ նա կրակել է Վ.Սարգսյանի և մյուս պատգամավորների

գ.թ. 141 հ. երես

ուղղությամբ և հայհոյանքներն եմ լսել: Մյուսներին չեմ կարող նկարագրել, նշել գործողությունները, քանի որ չեմ տեսել:

 Հարց – Ասացեք, Դուք Ն.Հունանյանին երբևէ տեսել եք, ճանաչում եք, թե ոչ:

Պատասխան – Ես, ինչպես ասացի, նրան չեմ տեսել, իմ տեսած տղան հավանաբար, ես հիմա եմ պատկերացնում, որ եղել է Կարեն Հունանյանը: Իսկ ընդհանրապես ես Ն.Հունանյան անուն-ազգանունով մարդ չեմ ճանաչել: Հարցին պատասխանում եմ, որ ես պատգամավոր Մ.Մովսիսյանին ճանաչում եմ միայն որպես պատգամավոր, տեսել եմ մեկ երկու անգամ դահլիճում և ԱԺ շենքում տարբեր տեղեր, մտերիմ չեմ եղել և նրան բնութագրել չեմ կարող: Ձեր հարցին պատասխանում եմ, որ միջանցքում ես տեսել եմ միայն իմ մատնանշած աղջիկներին, ուրիշ ոչ մեկի չեմ տեսել, առավել ևս զինված մարդկանց:

 

Ցուցմունքս գրված է իմ խոսքերից, ընթերցվել է, ճիշտ է:

Խ. Սուքիասյան

հ.9
գ.թ. 152-153 /լրացուցիչ, հ. 8, գ.թ. 5-6, 158, հ. 9, գ.թ. 103-109

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում