«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձությունները ստիպել են միջազգային հանրությանը և գերտերություններին կտրուկ վերանայել իրենց մարտավարությունը։ «Դա ենթադրում է գործընթացների զարգացում»,- ասաց Սեֆիլյանը:
Ըստ նրա՝ Ռուսաստանը չի ցանկանա, որ այդ ալիքը կյանք ստանա Կովկասում, այդ թվում՝ Հայաստանում, իսկ Արևմուտքը, ըստ նրա, կցանկանա զարգացնել պրոցեսները ռազմավարական նպատակներին հասնելու համար. օտարի կողմից է քաղաքական դաշտը վերահսկվում:
Ի դեպ, այս ասուլիսին ներկա էր նաև հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը: Վերջինս ասաց, որ ինքը «Սարդարապատ» շարժման համախոհներից է: