«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, ԱՄՆ-ը Իրանի նավթարդյունաբերության ոլորտում ներդրումներ իրականացնելու պատճառով բոյկոտի ենթարկեց բելառուսական «Բելառուս Նավթ» ընկերությանը:
ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ նշված է. «Բելառուսական ընկերությունը բոյկոտի է ենթարկվել Իրանի նավթարդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելու պատճառով, երբ Իրանը գտնվում է տնտեսական շրջափակումների մեջ»։
Հարկ է ավելացնել, որ Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումների հիմքով, յուրաքանչյուր ընկերություն, որը Իրանի նավթարդյունաբերական ոլորտում 20 միլիոն դոլարից ավելի ներդրումներ կիրականացնի, ԱՄՆ-ի կողմից բոյկոտի է ենթարկվելու:
Հրապարակված լուրերի համաձայն, «Բելառուս Նավթ» ընկերությունը իրանական Naftiran Intertrade հետ 500 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել իրանական «Ջաֆիր» նավթահանքերը շահագործման հանձնելու նպատակով: