Նախօրեին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը լրագրության և զանգվածային լրատվամիջոցների զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար մրցանակ է ստացել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Այս մրցանակը նա ստացել է Արգենտինա կատարած այցելության ժամանակ:
Մրցանակը սահմանվել է արգենտինական լրագրողական դպրոցի կողմից: «Կեցցե՛ ազատ մտածողությունը»,- ասել է Չավեսը մրցանակի հանձնման ժամանակ:
Նշենք, որ Չավեսն աշխարհի այն լիդերներից է, որին պարբերաբար քննադատում են ազատ խոսքը սահմանափակելու համար: Նա վերջերս հրաժարվել է երկարաձգել որոշ հեռուստաընկերությունների և ռադիոկայանների աշխատանքը, որոնք բացասական գնահատականներ էին տալիս իր վարած քաղաքականությանը: