Այսօր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ երեկ կայացել է Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին է ներկայացրել նաեւ Սամսոն Խաչատրյանի հետ կապված խնդիրը։
«Նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ ինքն էլ է մեծ հարգանքով վերաբերում հայկական սպորտում մեծ ավանդ ունեցող բոլոր մարզիկներին»,- մանրամասնեց Խաչիկ Գալստյանը։
Մեր այն դիտարկմանը, թե հանդիպման ընթացքում արդյոք պարզ չի դարձել, թե Սամսոն Խաչատրյանին ազատ կարձակե՞ն, թե՞ ոչ, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն ավելացրեց. «Այս պահին ավել տեղեկատվություն չունեմ»։