Այսօր Երևանում տեղի ունեցող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցում:
«Ես դժվարանում եմ ասել, թե որն է պատճառը, որ Ադրբեջանի պատվիրակությունը Հայաստանի նիստին չի մասնակցում»,-նշեց վեհաժողովի Հայաստանի խորհրդարանական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանի պատվիրակությունը սովորաբար մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի` Հայաստանում տեղի ունեցող նիստերին:
Նշենք, որ Երևանում տեղի ունեցող Սևծովյան տնտեսական համագործակցության նիստին մասնակցում են վեհաժողովի 12 անդամ պետություններից 7-ը, նախատեսված 8-ի փոխարեն:
Գագիկ Մինասյանի խոսքով, իրենք սպասում են Սերբիայի պատվիրակության ժամանմանը. «երևի թե օդանավերի հետ կապված խնդիրներ կան»: