Ռադիոակտիվ յոդի պարունակությունը «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ծովի ջրերում նորման գերազանցում է 3,350 անգամ: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի միջուկային և արդյունաբերական անվտանգության գործակալությունը: Միաժամանակ նշվել է, որ վտանգը մեծ չէ, քանի որ ձկնորսական ակտիվություն այդ շրջանում չկա, իսկ ատոմակայնին մերձ տարածքներից բնակչությունը հիմնականում տարհանված է: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:
RIA-Novotsi գործակալության հաղորդմամբ, Ճապոնիայում զոհվածների թիվը հասել է 11,232-ի: Ամենաշատ զոհերն այս պահին արձանագրվել են Միյագի պրեֆեկտուրայում` 6,800 գրանցված զոհ: Անհետ կորածների ցուցակը նույնպես բավական մեծ է և գերազանցում է 16 հազարը: